Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ինչ-որ փուլում փոխադարձ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը կդադարի․ Խաղաղության պայմանագրի հակառակ երեսը

Հանդիպում

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի նախագծի իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին։ Արդյո՞ք այս անգամ և՞ս ադրբեջանական կողմը կմերժի այդ առաջարկները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քաղաքագետ Արմեն Վարդանյանից, ով փաստեց հետեւյալը․

 – Ադրբեջանական կողմն այս անգամ էլ չի ընդունի հայկական կողմի առաջարկները, այսինքն՝ հիմնական խնդիրը, ըստ իս, կապված է մեկ կետի հետ․ Ադրբեջանն ուզում է ընդհանրապես Ղարաբաղի հարցը փակել, Հայաստանը որևէ կերպ չխառնվի այդ գործերին, իսկ հայկական կողմն էլ ուզում է խաղաղության պայմանագրում համապատասխան կետեր մտցնել, որոնց համաձայն Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված կլինեն, ընդ որում՝ դրա համար նաև միջազգային մեխանիզմներ ապահովելով։

Այստեղ է, որ երկու կողմի դիրքորոշումը 180 աստիճանով տարբեր է։ Կարծում եմ, այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, գործընթացը կտապալվի։ Իսկ ինչ-որ փուլում այս փոխադարձ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը կդադարի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ