Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան

Քաղաքացիներին իրենց բնակավայրերից դուրս հանելու գործընթացը շարունակվում է. թե որտեղ պիտի ապրեն նրանք, դեռ անհայտ է. Թովմասյան

Թեմա
«Ոստիկանները ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրերից: Քաղաքացիները մնացել են անօթևան. ահազանգի հետքերով մեր հանձնաժողովի փորձագետները առավոտից տեղում են՝ արձանագրելու խախտումները:
 
Առավոտյան ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանները անհամաչափ ներկայացվածությամբ ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրից:
 
Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ ՊՆ նախկին շենքում ապրում է 100-120 մարդ, որից 37-ը անչափահասներ են, 25-ը՝ կանայք: Այս մարդիկ փաստացի մնացել են անօթևան:
 
Փորձագետներին տեղում հայտնել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 26 քաղաքացու: Նրանց վստահեցրել են, որ բնակիչներին չեն թողնելու անտուն և ժամանակավոր կացարանով են ապահովելու «Նաիրի» մշակույթի տանը: Բնակիչները, սակայն հրաժարվում են տեղափոխվել այնտեղ:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ այս պահին քննարկվում է բնակարանային վարձի փոխհատուցման ծրագիրը:
 
Այս պահի դրությամբ քաղաքացիներին իրենց բնակավայրերից դուրս հանելու գործընթացը շարունակվում է. թե որտեղ պիտի ապրեն նրանք, դեռ անհայտ է:
Հետևողական եմ, որ, օրենքի շրջանակներում, ամեն ինչ արվի ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Բնակիչները պետք է ունենան կացավայր և միայն դրանից հետո պետք է իրականացվի նրանց հեռացումը ՊՆ նախկին շենքից», - գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ