3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԼՂ հակամարտությունը չի լուծվում որեւէ պաշտոնյայի գնալ-չգնալով. Հակոբ Հակոբյան

Թեմա

«Արդեն երկար ժամանակ է ինչ, կեղծ քաղաքական օրակարգերը դարձել են մեր կյանքի անբաժան մաս, քանզի իշխանական վերնախավը լավ է հասկացել, որ մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։

Սեփական իշխանությունը պահելու համար, այս հնարքը դեռևս հնուց, հաճախակի օգտագործվել է ապիկար իշխանավորների կողմից՝ դաշտ նետել իրականությունը կոծկող այլ քաղաքական օրակարգեր, կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանության գալու կամ այն երկարաձգելու համար:

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քանի որ ընտրության հնարավորություն չկա, ես կմնամ նախագահ՝ այսինքն կա՛մ ես կմնամ նախագահ, կա՛մ Արցախը նախագահ չի ունենա» - ասում էր ԱՀ ներկայիս նախագահը կործանիչ պարտությունից հետո: Իսկ հիմա հորինել են նոր կեղծ օրակարգ՝ «Կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ, առանց լույս, առանց գազ»:

Սա ավելի ծանր դեպք է՝ գրեթե ճշմարտանման: Սակայն մեծ բանիմացություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվում որևէ պաշտոնյայի գնալ – չգնալով: Պարզ է նաև, որ եթե չես ուզում Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան», – գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ