3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը աճում է

Ներքաղաքական

Վերջին շրջանում Նիկոլի դիրքերը  սասանվել են հենց  իր կուսակցության ու աջակիցների շրջանում: ՔՊ-ի տեղական գրասենյակներում  արդեն բացեիբաց  հայտնվում է դժգոհություն Նիկոլի թրքասեր կեցվածքի վերաբերյալ: Տեղական կառույցների ՔՊ-ականները  այսպես կոչված կուսակցական շարքերը որեւէ  օգուտ  իրենց իշխանությունից չեն ստացել դրա փոխարեն առավոտից իրիկուն նրանք լսում են իրենց շրջապատի կողմից վիրավորանքներ, ծաղրանք եւ անգամ անեծքներ:

«Ինձ իմ շրջապատում  ասում են թուրք ու ասում են, որ ես իրավունք չունեմ դրանից վիրավորվելու, քանի որ իմ ղեկավարն էլ է ասել, որ դա վիրավորական չէ: Երկրաշարժի ժամանակ օգնություն տանելը ու Արոյի  Անկարայհում թուրքրեի հետ պաչպչվելը իսկապես զզվանք առաջացնում»,- մեզ հետ զրույցումասում է շարքային ՔՊ-ականը, ում անունը, բնականաբար, չենք նշում:

Մեկ այլ շարքային ՔՊ-ական նույնպես վրդովված ասում է, թե  «իրենք  միլիոններ գռփեն, իսկ մենք առավոտից իրիկուն թուք ու մուր ուտենք, ինչիս է պետք, մեզ բոլորիս թուրք սարքեցին: Մարդ ամաչում է իր ընկերների կամ հարեւանների աչքին երեւալ: Հիմա ՔՊ-ից դուրս չեմ գա, որովհետեւ վախենում են հետապնդումներից, բայց ընտրությունների ժամանակ էս թուրքերին ձայն չեմ տալու»:

Մի խոսքով, ՔՊ-ի ներսում  խուլ դժգոհությունը կամաց-կամաց դուրս է գալիս ջրի երես եւ այդ մասին  Նիկոլը լավ գիտի: Գիտեն նաեւ ՔՊ-ի վերնախավում նստածները, ովքեր հենց այն գռփողներն են, ում մասին խոսում է շարքային ՔՊ-ականը: Սակայն  հասկանալի է, որ Նիկոլը  իր թրաքասիրությունը չի փոխելու, այլ բան է, որ հիմիկվանից փորձում է բռնապետական մեթոդներով պահպանել իշխանութնյունը, խեղդելով մամուլին, ընդդիմադիր կուսակցուևթյուններին ու գործիչներին: սակայն նա էլ է հասկանում, որ ոստիկանական մահակներով  իշխանությունը երկար չես պահի, առավել եւս, որ ոստիկանությունը ցույց տվեց, որ քիչ թե շատ լուրջ ուժի դեպքում ոստիկանները պատրաստ չեն զոհաբերել իրենց կյանքը, առողջությունը եւ անգամ գույքը:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ