«Գիրք նվիրելու օրը ժողովրդին կնվիրեի մեր Տիեզերավեպը` Ազգային էպոսը, որ դառնար ազգ».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
ՄշակութայինՀայաստանում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պայմանավորված է մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: Այդ օրվա առիթով հանրապետությունում գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում, կազմակերպվում են հայ գրողների հետ հանդիպումներ, արդեն մի քանի տարի է, ինչ օրը նշանավորվում է միմյանց գիրք նվիրելով: Իսկ թե ի՞նչ գիրք կնվիրեր իշխանությանը, ընդդիմությանը եւ ժողովրդին տոնի առթիվ 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ իմացանք նրա հետ ունեցած զրույցից:
— Քանի որ իշխանությունն ու ընդդիմությունն ինձ համար մեկ են, ապա կնվիրեի Ցվայգի «Ժոզեֆ Ֆուշեն», որ իմանան` մենք գիտենք իրենց մասին եւ Քորքութի գիրքը, որ ճանաչեն իրենց արմատները: Իսկ ժողովրդին, բնականաբար, կնվիրեի մեր Տիեզերավեպը` Ազգային էպոսը, որ դառնար ազգ...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ