Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, զոհերի թիվն ամեն օր ավելանում է
Հանդիպում
Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Զոհերի թիվն ամեն օր ավելանում է, առաջիկայում էլ, ըստ երևույթին, դեռևս կավելանան։ <<Իրավունքի>>-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում գործող «Ակօս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․
-Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ավելի քան 29 հազ․ զոհերի թիվն այն դեպքերն են, որոնց ինքնությունն արդեն հստակորեն բացահայտված են։ Բայց կան բազմաթիվ զոհեր, որոնց ինքնությունը մինչև հիմա բացահայտված չէ։ Եվ դեռևս փլատակներում մնացած անձինք կան, որոնք, հավանաբար, ողջ չեն լինի։ Հետևաբար, այս թիվն ավելի բարձրանալու հակում ունի։