Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

«Բեսպրեդել»՝ ոստիկանության Եղվարդի բաժնում. իրավապաշտպանն ահազանգում է

Թեմա

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆՆ ահազանգում է փետրվարի 14-ի ուշ գիշերին ոստիկանության Եղվարդի բաժնում տեղի ունեցած իր գնահատմամբ՝ «բեսպրեդելի» մասին:

«Ինձ զանգահարել են քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ Եղվարդ գնացող ճանապարհին՝ Նոր Գեղի խաչմերուկում, պարեկային ծառայողները կանգնեցրել են ռուսաստանաբնակ, ծնունդով արմավիրցի Վիգեն Ադամյանին պատկանող BMW մակնիշի 78 999 պետհամարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է նրա եղբայրը՝ Տիգրան Ադամյանը, մեքենայի մեջ եղել են նաեւ Վիգենի կինը եւ վեց ամսական երեխան: Ընդամենը պատճառաբանելով, թե իբր չի աշխատում ավտոմեքենայի աջակողմյան թարթիչը՝ պարեկները բիրտ ուժի գործադրմամբ, ձեռնաշղթաներով Վիգենին եւ Տիգրանին տարել են Եղվարդի բաժին, իսկ Վիգենի կնոջը եւ վեց ամսական երեխային թողել են անտերուդուզ խաչմերուկում՝ վերցնելով նաեւ ավտոմեքենայի բանալիները», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց իրավապաշտպանը եւ ընդգծեց, որ երիտասարդ կինը նույնիսկ հնարավորություն չի ունեցել մեքենան աշխատեցնելու, որպեսզի տաքացնի եւ գրկի վեց ամսական երեխան չսառի:

Եվ սա դեռ ամենը չէ: Այսեր Իսայանը նաեւ ասաց, որ պարեկների կողմից ճնշում է գործադրվել երիտասարդ կնոջ նկատմամբ՝ թեւից են քաշել, բղավել են վրան, թե նստի տեղդ. «Բնական է, Վիգենի կինը տեսնելով, որ ամուսնուն պարեկները ձեռնաշղթաներ են անցկացրել, լաց է եղել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ ապրումներ է ունեցել՝ Ռուսաստանից գալով եւ տեսնելով հայ ոստիկանների կողմից նման պահվածք: Ավելին՝ վեց ամսական երեխան մոր գրկում լացելիս վատանում է ու կապտում, բայց ոստիկանները նույնիսկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Խեղճ հարսին թեւից քաշելով նստեցնում են մեքենան, իսկ նրա ամուսնուն ու ամուսնու եղբորը տանում են ոստիկանության Եղվարդի բաժին»:

Հայրենիքում Ադամյանների ընտանիքին պատուհասած սարսափ ֆիլմ հիշեցնող պատմությունը նոր զարգացումներ է ստանում ոստիկանության Եղվարդի բաժնում:

«Եղվարդի բաժնի աշխատակիցները (ժամանակը կգա կոնկրետ անվանական կասենք, թե ովքեր), այդ թվում՝ ոստիկանության մայոր, կարծես թե, փորձել են ինչ-որ բան գցել Վիգենի գրպանը, որովհետեւ առանց ընթերակաների եւ առանց Վիգենի կողմից պահանջված փաստաբանի ներկայության (հեռախոս է խնդրել, որպեսզի զանգի փաստաբանի, իրավապաշպանի) խուզարկել են նրան: Նույնիսկ Վիգենի դոշերից հավաքել են ու հայհոյել, ցանկացել են անգամ ծեծել: Ամեն կերպ փորձել են սադրել, թե բա՝ «էդքան ձիգ տղա ես, արա՜» բառապաշարով: Իսկ Վիգենն ասել է՝ ինչքան կարող եք ծեծեք, բնականաբար, ձեզ չեմ պատասխանելու, բայց չեք մարսելու», - մանրամասնեց իրավապաշտպանը:

Ավելի ուշ միայն Այսեր Իսայանին հաջողվում է խոսել Վիգեն Ադամյանի եւ պարեկային ծառայության աշխատակցի հետ: Վերջինս առհասարակ հրաժարվում է, որ իրենց կողմից ինչ-որ բան է կիրառվել: Մինչդեռ իրավապաշտպանը փաստեր է ներկայացնում, որ Վիգեն Ադամյանին ձեռնաշղթայելու հետեւանքով՝ ձեռքերի վրա կտրված հատվածներ կան:

«Ադամյան եղբայրներին բավական երկար պահում են ոստիկանության բաժնում, քիչ առաջ նրանց բաց թողեցին՝ արձանագրություն կազմելուց հետո: Արձանագրության մեջ նշված է, որ առաջադրվել է մեղադրանք: Մինչդեռ ես այդ ընթացքում զանգահարել եմ 1.02 օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացրել եմ երկու հաղորդում՝ առանձին դրվագներով: Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգենի կնոջ հանդեպ կիրառած բռնության վերաբերյալ՝ քաշելու, բղավելու, անօգնական թողնելու վեց ամսական երեխայի հետ Նոր Գեղի խաչմերուկին, ինչպես նաեւ Վիգենին ձեռնաշղթաներով, թեւերը ցավեցնելով բաժին տանելու հետ կապված: Եվ երկրորդ՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից  Եղվարդի բաժնում կատարված պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական լիազորությունները անցնելու վերաբերյալ, ինչը մեր կողմից դիտարկվում է՝ որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր, փաստաբան չեն ներգրավել, հակառակը՝ հրաժարվել են, վիրավորել են, հայհոյել են, փորձել են ծեծի ենթարկել», - ընդգծեց Այսեր Իսայանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ոստիկանության ՆԳ նախարարության վերափոխվելուց հետո «80-ական թվականների միլիցու մտածելակերպն է վերականգնվել»:

«Ոստիկանները քաղաքացու հանդեպ իրենց պահել են ամենավերջին, ամենանվաստ ձեւով: Մենք առավոտյան նաեւ գրավոր բողոք կներկայացնենք՝ ներքին անվտանգության վարչություն, ինչպես նաեւ գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման հետ կապված, մանկահասակ երեխային եւ մորը խաչմերուկում՝ մեքենայի մեջ, -10 աստիճան ցրտի պայմաններում թողնելու եւ գնալու վերաբերյալ», - շեշտեց Այսեր Իսայանը եւ վստահեցրեց, որ տեղի ունեցածին տալու են հանրային հնչեղություն, հարկ եղած դեպքում՝ առաջիկայում հանդես կգան նաեւ ասուլիսով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված