⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Գեւորգ Էմին-Տերյանի դեմ գործով փորձում են «բռնել շատերի վախերը»

Մշակութային

«Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»,- ահա ֆեյսբուքյան այս գրառումն էլ պատճառ դարձավ, որպեսզի Գեւորգ Էմինի թոռը եւ Վահան Տերյանի ծոռը՝ խմբագիր, հրապարակախոս ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ, հայտնվի արդարադատության կիզակետում կամ իշխանության թիրախում:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՎԱՌՎԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՌ ԱՅՍՕՐ

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

«Իրավունքի» հետ զրույցում Գեւորգ Էմին-Տերյանի փաստաբան ՎԱՉԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ նշեց, որ հարուցված քրեական գործով առաջադրվել է մեղադրանք, եւ այս պահին գլխավոր խնդիրը խափանման միջոցի բողոքարկումն է:

«Ես բողոք եմ ներկայացրել դատարան, այն վարույթ է ընդունվել, դրա դիմաց գրավոր ընթացակարգը քննելու է, փետրվարի 28-ին որոշումը կհրապարակվի, դրանից է կախված բողոք կներկայացնե՞նք, թե՞ ոչ: Դատարանը քրեական գործը հետ է ուղարկել քննիչին, որպեսզի լրացուցիչ նախաքննություն իրականացվի»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե որքանո՞վ է այս մեղադրանքը հիմնավոր, նա ընդգծեց, որ նույնիսկ ձեւական առումով պահպանված չեն գործի հանցակազմի տարրերը:

«Այս հոդվածը Հայաստանում նորամուծություն է, 2018թ.-ից հետո են սկսել դատավճիռներ կայացվել այս գործերով, այն պաշտպանում է որոշակի խմբերի շահեր, որոնց չի կարելի հալածել կամ նսեմացնել՝ կախված իրենց խմբային պատկանելիությունից: Նախ՝ ինչ-որ արտահայտություն անելուց, այն պետք է ուղղված լինի որոշակի խմբի: Խափանման միջոցի կիրառելիությունը բողոքարկել ենք՝ ասելով, որ չկա հիմնավոր կասկած առ այն, որ Գեւորգ Էմին-Տերյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը», -մանրամասնեց փաստաբան Սիմոնյանը ու հավելեց, որ դատարանից մեծ ակնկալիքներ չունի, եթե բողոքը բավարարվի, հաճելիորեն կզարմանան:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԾՈՌԱՆԸ

Մի մեղադրանքի «հարցերը չլուծած»՝ Գեւորգ Էմին-Տերյանին առաջադրվում է հաջորդ մեղադրանքը, այս անգամ ի՞նչ է արել հրապարակախոսը կամ «ո՞ւմ հավին է քշա ասել», ի՞նչ պատրվակով են փորձում փակել վերջինիս բերանը, տեղեկություններ է ներկայացրել փաստաբան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ այսուհետ ստանձնում է Գեւորգ Էմին-Տերյանի շահերի պաշտպանությունը՝ «հանգուցյալ 137.1 («ծանր վիրավորանք») հոդվածով»:

«Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ քպ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար՝ այն պայմաններում, երբ նշված անձը հրապարակավ պնդել էր, թե Էմին-Տերյանը պատրաստ է փողով հոդված գրել նույնիսկ Վահան Տերյանի ու Գեւորգ Էմինի՝ իր նշանավոր նախնիների դեմ: Հետաքրքիր է այն փաստը, որ թե՛ քննիչը եւ թե՛ հսկող դատախազը դիրքորոշում են հայտնել Էմին-Տերյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, եւ միայն վերադաս դատախազը՝ Պետրոս Մարտիրոսյանն է որոշել, որ Էմին-Տերյանին պետք է մեղադրանք առաջադրել: Ապաքրեականացման (ոչ արդարացնող) հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ առարկել ենք: Կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը», - պարզաբանել է փաստաբանն ու հիշեցրել, որ Էմին Տերյանին այս մեղադրանքն առաջադրվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Վահան Տերյանի ծննդյան օրը (փետրվարի 9). «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ խորհրդանշական է»:

«ԵՐԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԾԻԾԱՂԵԼԻ ԵՆ»

«Իրավունքի» հետ զրույցում ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆՆ ասաց, որ առաջադրված այս մեղադրանքները  բնութագրում է քաղաքական հետապնդում:

«Այս հետապնդումները պայմանավորված են հատկապես իմ մասնագիտական գործունեությամբ, ես լրագրող եմ, «Օրագիր նյուզ» կայքի խմբագիրն եմ, եւ այս ամենը կապված է կայքի եւ իմ հասարակական գործունեության հետ: Դրա ապացույցները շատ են, սկսենք նրանից, որ երկու մեղադրանքներն էլ ծիծաղելի են: Տոնածառով իմ դեմ հոդված են դրել. անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելը, ինչը զավեշտալի է, տոնածառը անձ չի, եթե ինչ-որ մեկն իրեն չի նույնականացնում տոնածառի հետ: Իսկ երկրորդ գործով, քննիչն ու վերահսկող դատախազը միջնորդել են, որ գործը կարճվի, բայց բարձր ատյանը պահանջել է, որ՝ ոչ, անպայման պետք է գործ հարուցվի»,- նշեց Գեւորգ Էմին-Տերյանը:

Հասարակական գործիչը կարծում է, որ սրանով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրեն ինչ-ինչ հարցերով զբաղեցնում է, որպեսզի գնա դատարան, ժամանակ վատնի ու չկարողանա երկրից բացակայել:

«Նաեւ ցույց է տալիս մարդկանց, որ բոլորդ պետք է շատ խելոք մնաք, որովհետեւ, եթե իմ դեմ այսպիսի բան են անում, ապա ինչեր կարող են անել ուրիշների դեմ»,- շեշտեց Գեւորգ Էմին-Տերյանը ու հավելեց, որ անպայման արդարացվելու է, որովհետեւ ոչ մի հանցանք չի գործել:

«Այս ամենը ժամանակ շահելու եւ իմ ռեսուրսները վատնելու միջոց են, ուրիշ որեւէ պատճառ չկա»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Էմին-Տերյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված