Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Իշխանությունն ավելի ու ավելի գործնական տեսքի է բերում իր հակառուսական քաղաքականությունը. Բադալյան

Ներքաղաքական

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց, որ մինչեւ անցյալ տարի աշնանը Հայաստանի եւ Ռուսաստանի հարբերությունները կարելի էր համարել, որ զարգանում էին:

— Ռուսաստանի ղեկավարությունը հույս ուներ, որ Հայաստանի ղեկավարությունը կապիտուլյացիայից հետո ճիշտ եզրակացություններ կանի, բայց անցյալ տարվա աշնանից, հատկապես, երբ Ռուսաստանը սկսեց առաջին պարտությունները կրել Ուկրաինայից՝ Խարկվի շրջանից դուրս եկավ, հետո Խերսոնը ստիպված հանձնեց եւ այլն, այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հրաման տրվեց, քանի որ այս իշխանությունները Արեւմուտքի կողմից են դրվել Հայաստանում ՝ որոշակի խնդիրներ լուծելու համար: Խնդիրներից մեկն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելն է, հենց այդ ժամանակվանից էլ կարգադրություններ եղավ ընդգծված հակառուսական քաղաքականությունը ակտիվացնել: Հայաստանի իշխանությունը սկսեց ընդգծված հակառուսական քաղաքականություն վարել: Ռուսաստանը մի քանի ամիս շարունակ դա չտեսնելու էր տալիս, փորձում էր մեղմել, մտածում էր, որ միգուցե սրացումներ է եւ կանցնի: Բայց երբ Հայաստանի իշխանություններն ավելի ու ավելի գործնական տեսքի են բերում իրենց հակառուսական քաղաքականությունը, բնականաբար, Ռուսաստանը չի կարող, անընդհատ ստանալով հակառուսական պատասխաններ, շարունակել օգտագործել Հայաստանի նկատմամբ դրական, բարիդրացիական հարաբերության այդ չեզոք տերմինոլոգիան: Գալիս է մի պահ, երբ սկսում են նույն ձեւով պատասխան ստանալ: Այդ պատասխաններից մեկը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր, որ Ադրբեջանը ազատագրել է այն տարածքները, որոնք պատկանել են իրեն: Իհարկե, այնպես ասաց, նախադասությունն այնպես ձեւակերպեց, որ խոսքը վերաբերեց ԼՂԻՄ-ից դուրս գտնվող յոթ շրջաններին, այսինքն` ԼՂԻՄ-ը այդքան էլ չընդգրկվեց այդ տարածքում: Միաժամանակ նաեւ նշեց, որ Հայաստանն ինքը Ղարաբաղը հանձնում է, եթե Հայաստանը հանձնում է, չի ցանկանում ռուս խաղաղապահների գոյությունը այդտեղ, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ:

— Հենց այդ ընդգծված հակառուսական քաղաքականությո՞ւնն է պատճառը, որ  հանրային դիսկուրսից դուրս մնաց այն, որ Սերգեյ Լավրովն ասում է` եթե Հայաստանը շահագրգռված է, պատրաստ ենք երկու-երեք օրվա մեջ ՀԱՊԿ առաքելություն տեղակայել երկրում:

— Այո, նա ասաց, որ կարող են, բայց գնդակն արդեն ուղղված է Հայաստանի իշխանությունների դեմ: Ես, իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է հենց վաղը Արցախից դուրս գալ եւ գնալ, որովհետեւ Արցախից դուրս գալով` նա էականորեն կզրկվի Ադրբեջանի նկատմամբ ունեցած լծակից: Բայց քանի դեռ Ուկրաինայում վերջնականապես հստակություն չի մտցվել հարցերի մեջ, հիմա արդեն հաջողությունը Ռուսաստանի կողմն է: Արցախի հարցի լուծմանը դեռեւս մի սպասեք, եւ երբ սկսվի հստակեցում, այդ դեպքում հնարավոր է նաեւ հստակեցում Արցախի հարցում, թե ինչ հստակեցման մասին է խոսքը ՝ դժվար է ասել:

— Նույնիսկ կան կարծիքներ, թե մեր տարածաշրջանի հարցում Ռուսաստանն ու Արեւմուտքը` հօգուտ Արեւմուտքի կոնսենսուսի են եկել, որքանո՞վ եք հնարավոր համարում:

— Չկա այդպիսի բան, սուտ է: Ռուսաստանը աշխարհամասում հօգուտ Արեւմուտքի ոչ մի երկրի հետ կոնսենսուսի չի գալու: Մոռացե՛ք դրա մասին: Դա հատուկ տարածում են Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող լրատվամիջոցները: Ռուսաստանը Հարավային Կովկասում հօգուտ Արեւմուտքի որեւիցե կոնսենսուսի չի եկել, չի գալիս եւ չի գնալու: Եթե ինքն ուզի կգնա, բայց կգնա իր շահերից ելնելով եւ ոչ թե` որպես հանուն Արեւմուտքի կոնսենսուսի, դա բացառվում է: Իհարկե, քիչ հավանական եմ համարում, որ Ռուսաստանը ընդհանրապես կգնա Հարավային Կովկասից, բայց ասել, որ այստեղ Արեւմուտքը պետք է իշխող լինի՝ չի համապատասխանում իրականությանը: Հատկապես հիմա, երբ Ռուսաստանն ու Արեւմուտքը Ուկրաինայում ոչնչացնում են միմյանց:

— ՌԴ ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում հանդես եկավ բավական բաց կոնտեքստով: Ինչո՞ւ է այդքան զուսպ դիվանագետը այժմ այսքան բաց խոսում: Ի՞նչ հետեւանքներ է այն ունենալու մեր երկրի համար:

— Որովհետեւ Հայաստանի իշխանությունները բացահայտ տանում էին հակառուսական գիծ եւ սա անելով` բնականաբար, պետք է ստանային հակահայկական պատասխան: Արդեն Հայաստանի իշխանությունները պետք է եզրակացություններ անեն` կա՛մ փոխում են իրենց քաղաքականությունը, կա՛մ շարունակում են այսպես ՝ ստանալով հակահայկական դիրքորոշում: Վերջնական հետեւանքը, թե ինչ կլինի, նայեք Ուկրաինային, որը հակառուսական ընդգծված քաղաքականություն էր տանում: Արդյունքը տեսնում ե՞ք, դե պրոյեկտեք Հայաստանի վրա:

— Վերջերս սոցցանցերում այսպիսի հարցադրումներ են հնչում, որ եթե Արցախն էլ չէ, Հայաստանը, ինչպես պնդում է Լավրովը, երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, դրանք պահելու նպատակը ո՞րն էր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դա արդեն կապված է Արցախի հարցի հետ: Թե նպատակը որն է այս հարցին այսօր Հայաստանի իշխանությունները չեն կարող պատասխանել, որովհետեւ իրենք գաղափար չունեն, թե ինչ պետք է պատասխանեն: Դրանից կօգտվի ռուսական կողմը եւ իր դիրքորոշումները կիրականացնի: Ռուսական կողմի դիրքորոշման մեջ էլ իմաստ կա, այսինքն` ոչ թե օկուպացրել են, այլ ուղղակի այդ տարածքները ՀՀ-ն վերցրել էր, որը որպես անվտանգային գոտի` Արցախի բանակցային հարցի մեջ պետք է օգտագործվեր: Բայց Հայաստանի իշխանությունները չգնացին Արցախի անկախության ճանաչմանը, չգնացին սահմանների հստակեցմանը, ինչը հնարավորություն տվեց ռուսական կողմին այդպես խոսելու:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված