Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան

ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ

Վերլուծություն

Ա­մե­րի­կա­ցի­ներն ա­սում են, որ ի­րենց կող­մից վեր­ջերս երկն­քում խփած ու­թան­կյու­նա­նի օ­բյեկ­տը մի­գու­ցե ՉԹՕ է, այ­սինքն` այլ­մո­լո­րա­կա­յին ծա­գում ու­նի: Մի­գու­ցե հեր­թա­կան չի­նա­կան օ­դա­պա­րիկն է Բայ­դեն պա­պի­ի և Պեն­տա­գո­նի աչ­քին այլ­մո­լո­րա­կա­յին օ­բյեկտ ե­րև­ա­ցել, մի­գու­ցե իրոք ՉԹՕ էր, կամ ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել` «թռչող ափ­սե»: Բայց ե­թե ի­րոք այլ­մո­լո­րա­կա­յին­ներ է­ին, ա­պա ի՞նչ են կորց­րել Ա­մե­րի­կա­յում, նրանց ա­նե­լիքն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նում է: Զի գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տին կա­րող են փրկել մի­այն այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րը...

ԿԱ­ՎԵ ՈՏ­ՔԵ­ՐՈՎ ԴԻԿ­ՏԱ­ՏՈ­ՐԻ­ԿԸ

Ան­շուշտ, ե­թե Նի­կո­լին տա­նեն, դա նրանց կող­մից կլի­նի մար­դա­սի­րա­կան քայլ: Ա­վե­լի ճիշտ` մար­դա­սի­րա­կան քայլ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի և հա­մայն հա­յու­թյան նկատ­մամբ, բայց թրքա­սի­րա­կան քայլ` Նի­կո­լի նկատ­մամբ: Զի Նի­կո­լը չի վի­րա­վոր­վում, երբ ի­րեն թուրք են ա­սում, մի բան էլ` ընդ­հա­կա­ռա­կը, և վեր­ջերս թրքա­սի­րա­կան օգ­նու­թյուն էր ու­ղար­կել երկ­րա­շար­ժից տու­ժած իր եղ­բայր­նե­րին:

Իսկ այլ­մո­լո­րա­կա­յին օ­բյեկ­տի` ԱՄՆ երկն­քում հայտն­վե­լուն զու­գա­հեռ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում հայտն­վեց «Համ­մեր» ավ­տո­մե­քե­նա` «նար­կոշ» և հո­գե­պես ան­նոր­մալ վա­րոր­դը ղե­կին, և մի ժա­մի չափ ծաղ­րի ա­ռար­կա դարձ­րեց «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյա­նը», ինչ­պես նա­և փա­ռա­պանծ «կար­միր­ֆե­սա­վոր­նե­րի» ծե­ծող բրի­գա­դին: Պարզ­վեց, որ դրանք պի­տա­նի չեն ո՛չ բնու­թյա­նը, ո՛չ մարդ­կու­թյա­նը, պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մը` շատ ցածր, գու­մա­րած դրան` բա­վա­կա­նին վախ­կոտ են: Եվ գործ­նա­կա­նում պի­տա­նի են մի­այն խա­ղաղ ցու­ցա­րար ծե­ծե­լու և զոհ­ված­նե­րի մայ­րե­րին քաշ­քե­լու հա­մար: Կա­ռա­վա­րու­թյան մայ­թով քշվող ավ­տո­մե­քե­նա­յի նկատ­մամբ կա­տա­րե­լա­պես ա­նօգ­նա­կան գտնվե­ցին: Այ­սինքն` չեն էլ կա­րող պաշտ­պա­նել նա­և «ժող­վար­չա­պետ»-կա­պի­տու­լյան­տին: Պատ­կե­րաց­րեք, ե­թե «նար­կո­շի» փո­խա­րեն ա­վե­լի լուրջ տղա­ներ լի­նե­ին` Սէ­ֆի­լյան Ժի­րո­յի ա­սած «պի­կապ­նե­րով»: Ու թե­և ման­կա­նան դա­գաղ­նե­րի հան­դեպ քնքուշ սեր ու­նե­ցող Ար­սեն Թո­րո­սյա­նը խո­սում է ոս­տի­կան­նե­րի կող­մից «դի­մա­հար կրակ» ար­ձա­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, սա­կայն դա էլ դժվար թե է­ա­պես բարձ­րա­ցնի վախ­կոտ և ոչ պրո­ֆե­սի­ո­նալ անձ­նա­կազ­մի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը:

Այ­սինք` Նի­կո­լի և ՔՊ-ի «ուժա­յին հե­նա­րանն» ի­րա­կա­նում փու­չիկ է: Ե­թե դրան գու­մա­րենք ռե­կոր­դա­յին ցածր վար­կա­նի­շը` 9,5 տո­կոս ըստ Գել­լա­փի, և ռե­կոր­դա­յին բարձր հա­կա­վար­կա­նի­շը` կրկին ըստ Գել­լա­փի, ա­պա Նի­կո­լի վի­ճակն ի­րոք ող­բա­լի է: Եվ ա­յո՛, մի­այն այլ­մո­լո­րա­կա­յինն­նե­րը կա­րող են փրկել նրան, զի բո­լոր խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար նա «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал» է, նրան փրկե­լու պա­տառ­նե­րը` չիք: Սա­հա­կաշ­վի­լու ող­բա­լի վի­ճա­կը վկա` ԱՄՆ-ի կար­ծի­քը եր­բև­է չշրջան­ցող Վրաս­տա­նի վրա Վա­շինգ­տո­նից գո­ռա­ցող չի գտնվում, որ այդ «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал»-ին հան­գիստ թող­նեն, չէ՞ որ այդ­քան օ­գուտ է տվել ԱՄՆ շա­հե­րին:

Իսկ սրանց հույ­սը նույ­նիսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն կամ այլ գեր­տե­րու­թյուն, այլ թուր­քե­րը: Տե­սեք ինչ է դայ­լայ­լում ա­կա­նա­վոր ՔՊ-ական Ռու­բեն Ռու­բի­նյա­նը. «Գի­տեք վեր­ջին 100 տա­րում հայ-թուր­քա­կան հարա­բե­րու­թյուն­նե­րը շատ բարդ են ե­ղել և բազ­մա­թիվ խնդիր­նե­րով լի: Բայց, ա­մեն դեպ­քում, մենք հի­մա գործ ու­նենք հու­մա­նի­տար ա­ղե­տի հետ, և ան­կախ նրա­նից, թե ինչ­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ կան Հա­յաս­տա­նի և Թուր­քի­ա­յի մի­ջև, կամ ան­ցյա­լում ինչ­պի­սի հար­բե­րու­թյուն­ներ են ե­ղել և ինչ ի­րա­դար­ձու­թյուն­ներ են ե­ղել, փաստ է, որ մեր պե­տու­թյուն­նե­րը հա­րև­ան­ներ են, և հա­րև­ան­նե­րը պետք է օգ­նեն մի­մյանց ա­ղետ­նե­րի ժա­մա­նակ»: «Եթե մենք ի­րա­պես ու­զում ենք խա­ղա­ղու­թյուն և կա­յու­նու­թյուն էս տա­րա­ծաշր­ջա­նում, դա նշա­նա­կում է, որ մենք էլ մեր կող­մից պետք է քայ­լեր ա­նենք, բնա­կա­նա­բար, ակն­կա­լե­լով, որ մյուս կող­մե­րից նույն­պես դրա­կան քայ­լեր կլի­նեն: Բայց ա­ռաջ­նա­յինն այս ամ­բողջ հա­մա­տեքս­տում հու­մա­նի­տար հարցն է. ե­ղել է ա­ղետ, ի դեպ, ազ­գու­թյամբ հայ քա­ղա­քա­ցի­ներ էլ են ցա­վոք զոհ գնա­ցել երկ­րա­շար­ժին՝ և՛ Սի­րի­ա­յում, և՛ Թուր­քի­ա­յում», - ա­սաց Ռու­բի­նյա­նը:

Իսկ Ար­ցա­խը շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի և նրա թուրք տե­րե­րի կո­կոր­դին: Նրա­նով, որ չի հանձն­վում, դի­մա­կա­յում է: Մա­մու­լում ար­դեն ե­ղավ խայ­տա­ռակ տե­ղե­կու­թյուն, որ բլո­կա­դա­յի ա­ռա­ջին օ­րե­րին խուն­տա­յի կար­գադ­րու­թյամբ դա­տարկ­վել են Ար­ցա­խի բան­կո­մատ­նե­րը` ճիշտ այն­պես, ինչ­պես դա ար­վել էր 2020-ի նո­յեմ­բե­րի սկզբին Շու­շի­ում: Այ­սինքն` այս վիժ­վածք­նե­րը հույս ու­նե­ին, որ շատ ա­րագ կսկսվի զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղթ Ար­ցա­խից, սա­կայն այդ թաց ե­րա­զանք­նե­րը փշրվե­ցին` բախ­վե­լով ար­ցախ­ցու հաստ կո­ղին:

Այ­սինք` թուրքն էլ է ի­րեն­ցից շատ դժգոհ լի­նե­լու, ու նա­և հի­շե­լու է, որ դա­վա­ճա­նին ոչ ոք չի սի­րում:

ԹՐՔԱ­ՍԻ­ՐԱ­ԿԱՆ ՕԳ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԹՇՎԱ­ՌՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Nikolner 

Պարզ­վում է` Ան­կա­րա­յին քծնե­լու հետ սրանք հե­ռուն գնա­ցող հու­սեր է­ին կա­պում, ո­րոնք ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը ան­վա­նա­կո­չեց «Սեյս­միկ դի­վա­նա­գի­տու­թյան» փլա­տակ­ներ. «Եթե 2008-2009 թթ.-ից ի­րա­կա­նաց­վող հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը ստա­ցել էր «ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյուն» ան­վա­նու­մը, ա­պա այն, ին­չը փոր­ձում է ա­նել նի­կո­լա­կան ոհ­մակն այ­սօր, օգտ­վե­լով երկ­րա­շար­ժից ա­ռա­ջա­ցած հե­տև­անք­նե­րից, կա­րե­լի է կո­չել «սեյս­միկ դի­վա­նա­գի­տու­թյուն»:

Քա­նիցս բարձ­րա­ձայ­նել ենք վե­րոն­շյալ թվա­կան­նե­րի և վեր­ջին հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մի­ջև սկզբուն­քա­յին տար­բե­րու­թյուն­նե­րը:

Ըն­դա­մե­նը հի­շեց­նեմ, որ 2008-2009-իրին հայ զին­վո­րը կանգ­նած էր Հո­րա­դի­զում, իսկ այ­սօր՝ Ջեր­մու­կից 4 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է:

Այս փաստն ընդգ­ծում է, թե ինչ­պի­սի ե­լա­կե­տա­յին հսկա­յա­կան տար­բե­րու­թյուն­ներ կա­յին հայ­կա­կան դի­վա­նա­գի­տա­կան, բա­նակ­ցա­յին դիր­քե­րի, Հա­յաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կշռի դեպ­քում այն տա­րի­նե­րին և այ­սօր:

Մյուս հան­գա­մանքն այն է, որ ե­թե նա­խորդ գոր­ծըն­թա­ցը թուրք-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, կա­պե­րը բաղ­դա­տե­լու, տրո­հե­լու, ա­ռան­ձին եր­կու սեկ­տո­րի՝ «ԼՂ-ն ա­ռան­ձին, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյունն ա­ռան­ձին» լո­գի­կա­յի մեջ էր, ա­պա Նի­կո­լի օ­րոք սկիզբ ա­ռած գոր­ծըն­թացն ամ­բող­ջու­թյամբ ա­ռաջ­նորդ­վում է ե­ռան­կյու­նու տրա­մա­բա­նու­թյամբ, որ­տեղ Ե­րև­ա­նը մնա­ցել է Ան­կա­րա­յի և Բաք­վի ա­րան­քում, և պաշ­տո­նա­կան Թուր­քի­ան չի էլ թաքց­նում, որ այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը հա­մա­ձայ­նեց­նում է և պայ­մա­նա­վո­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան, այս­պես կոչ­ված, «խա­ղա­ղու­թյան» պայ­մա­նագ­րով, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քով» և այլն»:

Իսկ ներ­քին քա­րոզ­չա­կան դաշ­տում նի­կո­լա­քա­րո­զիչ­նե­րը Թուր­քի­ա­յ­ում ա­ղե­տա­լի երկ­րա­շար­ժի հե­տև­ան­քով ՀՀ գոր­ծող վար­չախմ­բի կող­մից հայտ­նած ցա­վակ­ցու­թյուն­նե­րի շքերթն ու թրքա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը քա­րոզ­չա­մե­քե­նան փոր­ձում է «սա­ղաց­նել» ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի վրա գրե­թե որ­պես փրկու­թյան խա­րիսխ: Իսկ տխրահռ­չակ «փետր­վա­րի 31» Ար­շա­կյան Հա­կո­բը, պարզ­վում է, Ջեր­մու­կում մաս­նակ­ցել է Հա­կա­կո­ռուպ­ցի­ոն քա­ղա­քա­կա­նու­թյան խորհր­դի ընդ­լայն­ված նիս­տին, ին­չից ներշնչ­ված մի ֆեյս­բու­քյան ստա­տուս է երկ­նել և բա­ցի այն, որ ինչ-որ լո­լո­ներ է կար­դա­ցել կո­ռուպ­ցի­ա­յի դեմ ի­րենց մղած «պայ­քա­րի» կա­րև­ո­րու­թյան մա­սին, մի­ա­ժա­մա­նակ հա­յաս­տան­ցի­նե­րին սի­րով հրա­վի­րել է Ջեր­մուկ՝ վա­յե­լե­լու բա­րեն­պաստ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը: «Ջեր­մու­կում ֆան­տաս­տիկ ե­ղա­նակ է, հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ան­պայ­ման այ­ցե­լեք»,- հոր­դո­րել է ՔՊ-ակա­նը ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին գալ և կանգ­նել թուրք աս­կյար­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ: Մինչ­դեռ կո­ռուպ­ցի­ա­յի ըն­կալ­ման մի­ջազ­գա­յին ին­դեք­սը այն­պի­սի հե­տըն­թաց է ար­ձա­նագ­րել, որ պարզ է դառ­նում` կո­ռուպ­ցի­ա­յի դեմ սրանց պայ­քա­րը նույ­նիսկ նույն Գե­ղար­քու­նի­քի պաշտ­պա­նա­կան դիր­քե­րից է թույլ:

Դե, իսկ նոր­մալ հայ մարդ­կանց վրա Թուր­քի­ա­յին վե­րա­բե­րող կեղծ հու­մա­նիս­տա­կան լո­լո­նե­րը չեն ազ­դում, ընդ­հա­կա­ռա­կը` քա­ղա­քա­ցի­նե­րը կա­տա­ղում են: Բա­վա­րար է տես­նել, թե ին­չեր են գրում, ի տար­բե­րու­թյուն Ֆեյս­բու­քի, չգրաքնն­վող Տե­լեգ­րա­մում այդ «թրքա­սի­րա­կան օգ­նու­թյան» ու դրա տրա­մադ­րող­նե­րի մա­սին: Ու ինչ­քան էլ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար­ներ Սեյ­րան Օ­հա­նյա­նի և Վի­գեն Սարգ­սյա­նի վրա քննչա­կան մա­կու­լա­տու­րա լցնեն` ջա­նա­լով ա­պա­ցու­ցել այն թե­զը, թե 30 տա­րի բա­նակ չենք ու­նե­ցել, ի վեր­ջո ժե­խի և զոմ­բի­ի տե­սա­կա­րար կշի­ռը պա­կա­սում է, քա­ղա­քա­ցի­ներն էլ հա­վից տար­բեր­վող հի­շո­ղու­թյուն ու­նեն և դեռ չեն մո­ռա­ցել այն անվ­տան­գու­թյան և ա­պա­հո­վու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը, երբ հան­գիստ կա­րե­լի էր տրանս­պոր­տը 50 դրա­մով թան­կա­նա­լը երկ­րի գլխա­վոր պրոբ­լեմ հա­մա­րել, իսկ թուր­քը ո՜ւմ շունն էր: Գե­ղար­քու­նիքն ու Սյու­նիքն էլ խոր թի­կունք է­ին, այլ ոչ թե` ա­ռաջ­նա­գիծ:

Իսկ 2018-ին քչերն է­ին հաս­կա­նում. որ ոչ թե «Սեր­ժին են մեր­ժում», այլ պե­տա­կա­նու­թյու­նը, Ար­ցա­խը, անվ­տան­գու­թյու­նը, հաղ­թա­կան խա­ղա­ղու­թյու­նը: Եվ 2018-ի մղձա­վան­ջա­յին ե­րա­զից ոչ մի կերպ չենք կա­րո­ղա­նում արթ­նա­նալ...

Հա, ի դեպ ու­ղիղ 35 տա­րի ա­ռաջ հենց Տրնդե­զին Ստե­փա­նա­կեր­տում ե­ղավ ա­ռա­ջին ցույ­ցը, ո­րը և տվեց Ար­ցա­խյան շարժ­ման մեկ­նար­կը: Մի­գու­ցե հար­կա­վոր է կրկնե՞լ 1988-ը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված