Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ

ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք պետք է փորձեք լուծել ձեր բոլոր խնդիրները: Դա նշանակում է, որ ստիպված եք լինելու մեկը մյուսի հետեւից կարեւոր եւ ճիշտ որոշումներ կայացնել՝ առանց որեւէ մեկի օգնության: 

ՑԼԵՐ

Այսօր կցանկանաք գրկել սիրելիին եւ ոչ մի տեղ բաց չթողնել նրան երբեք: Եթե դա չստավի ձեզ մոտ, ինչը շատ հավանական է, աշխատեք առավելագույնս վայելել միասին անցկացրած պահերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սիրելին  ինչ-որ հարցում ձեզ հետ կտրականապես համաձայն չէ, պետք չէ կարծել, թե նա այնքան էլ խելացի չէ, որպեսզի հասկանա ձեզ: Դուք պարզապես տարբեր եք եւ տարբեր ճշմարտություններ ունեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ արժե քննարկել միասին դիտած ֆիլմը, կարդացած գիրքը կամ փողոցում հանդիպած երեւույթները: Կարեւորը՝ գտնել զրույցի թեմա, որը հետո կզարգանա ինքն իրեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր պետք է մոռանաք օբյեկտիվության մասին եւ սիրելիին դատեք բացառապես ձեր սուբյեկտիվ կարծիքի հիման վրա: Վերջապես, դուք եք նրա հետ լինելու, եւ ուրիշ ոչ ոք, իսկ դա նշանակում է, որ նրա հետ առանձին մնալիս օբյեկտիվ նորմերը ձեզ չեն օգնի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր չարժե գաղտնի մտքեր փնտրել սիրելիի արարքների մեջ: Ամենայն հավանականությամբ, նման բան չկա: Նա գործում է այնպես, ինչպես նրան հուշում է իր խիղճն ու ինտուիցիան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին լրացուցիչ բացատրությունների կարիք չի ունենա այն հարցում, թե ինչ եք ցանկանում նրան ասել ձեր արարքներով: Միգուցե նա ձեզանից լավ գիտի դրանց դրդապատճառների մասին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կողմնորոշվել արագ փոխվող իրավիճակներում: Աստղերը հուշում են, որ դուք կարող եք օգնել նրան նման իրավիճակներում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի վախեցեք, եթե այսօր ամեն ինչ չանցի այնպես, ինչպես ծրագրել էիք եւ մի անհանգստացեք, եթե սիրելին ոչ ադեկվատ արձագանքի ձեր խոսքերին եւ արարքներին: Այսօր նման օր է:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ  

Բոլոր խնդիրները, որոնք առկա են ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, ոչ այլ ինչ են, եթե ոչ ձեր երեւակայության արդյունք: Սակայն դա չի նշանակում, թե խնդիրներ ընդհանրապես չկան: Շատ հավանական է, որ դուք պարզապես լուից փիղ եք սարքում եւ հակառակը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի սկսեք մտածել սիրելիին ավելի մտերիմ դառնալու, դեպի նա եւս մեկ քայլ անելու եւ նրան ձեռք մեկնելու մասին: Միգուցե արդեն ժամանակն է ձեր հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու համար:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին անհանգստանում է ձեզ համար, անգամ եթե կողքից այդպես չի թվում: Այնպես որ, աշխատեք նրան չնյարդայանացնել եւ մանրամասն պատմել ձեր ամեն քայլի  եւ որոշման մասին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ