Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան

Կներկայացնեմ, թե որ մարմիններում եւ ինչ կալիբրի պաշտոնատար անձիք են փորձ անում ծածկադմբոց անել՝ գեներալական գլուխներ «թռցնելու» ժամանակն է․ Բացառիկ զրույց

Հանդիպում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ տուժողների լիազոր ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը կասկածի տակ է դնեւմ հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների դեպքի քննության պաշտոնական վարկածը: Նա ստանձնել է մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը և սեփական հետաքննություն է նախաձեռնելու՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստաբանի խոսքով` «հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել»: Մասնավորապես փաստաբանը մեզ հետ զրույցում նախ նկատեց․

-Ոլորտային օրենսդրության ուսումնասիրման արդյունքում պարզել եմ, որ զինվորական շինություններում ջերմաստիճանը պետք է գերազանցի 18 աստիճանը, իսկ վառարանը պետք է վառվի մինչև 22:00-ն, մինչդեռ տարօրինակ կերպով գործի փաստերը վկայում են, որ վառարանը վառվել է գիշերը 24:00-ից հետո։ Եթե ջերմաստիճանն ավելի ցածր էր, քան 18 աստիճանը, և արդեն 22:00-ից անց էր, ապա վառարանը կարող էր վառվել բացառապես գնդի հրամանատարի թույլտվությամբ։ Ավելին, զինվորական շինություններում յուրաքանչյուր զինվորին հատկացված տարածքը պետք է լինի 12 խորանարդ մետր, իսկ քննարկվող շենքը չէր համապատասխանում նույնիսկ ժամանակավոր կացարանների համար նախատեսված չափանիշներին։  Պատասխանատվության ենթարկվող անձանց շրջանակը պետք է սկսել նրանցից, ում մասնագիտական եզրակացության հիման վրա և ում որոշմամբ հաստատվել է, որ շենքը համապատասխանում է անվտանգության բոլոր կանոններին, և այնտեղ կարող են զինվորներ ծառայել։ Ես ուղարկելու եմ փաստաբանական հարցում և փորձելու եմ պարզել, թե արդյո՞ք այս երկու տարվա ընթացքում որևէ բարձրաստիճան սպա, զինվորական այցելել է այդ կացարան, արդյո՞ք որևէ մեկը մտահոգություն է արտահայտել այնտեղ տիրող իրավիճակի մասին։ Եթե այցելած լինեին ու մի փոքր սրտացավություն ցուցաբերեին, մենք այսօր այս ողբերգությունը չէինք ունենա, իսկ եթե չեն այցելել, ուրեմն անտերության մատնված բանակ ունենք։

-Պարոն Նորիկյան, ըստ Ձեզ, ո՞վ է թիվ մեկ պատասխանատուն կատարված ողբերգության։

-Այդ հարցի պատասխանը ստանալու համար նախ պետք է պարզել, թե ո՞վ է առաջինը տիրապետել դեպքի վայրին, ո՞ր ստորաբաժանումն է հանել դիակները, ի՞նչ միջոցներով են նրանք տարվել, այս հարցերի պատասխաններն են, որ լույս կսփռեն դեպքի վրա։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն կապիտանին պատասխանատվության ենթարկելով։ Տարիներ շարունակ պատժել են սլաքավարներին, իսկ շնաձկները մնացել են ջրի երեսին, եկել է գեներալական գլուխնեը <<թռցնելու>> ժամանակը։ Պատասխանատվության շղթան հասնում է մինչև պաշտպանության նախարար։

-Պարոն Նորիկյան, որտեղի՞ց Ձեզ հիմնավոր կասկած, որ զինվորները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել։

-Կասկածները հետեւանք են, արդյունք են դեպքին հաջորդող, նախորդող ժամանակահատվածում պետական լիազոր մարմինների կողմից իրարամերժ, տրամագծորեն հակառակ տեղեկությունների շրջանառության մեջ դնելու փաստերը։ Կասկածը հիմնավորվում է նաեւ ծնողների հետ առանձնազրույցներում, տեղանքը ուսումնասիրելու հանգամանքից; Այս ամենի հանրագումարը բերել է նրան, որ այ՛ո, կա ողջամիտ կասկած, որ հրդեհին նախորդել են որոշակի գործընթացներ, որոնց պայմաններում տղաները որեւէ դիմադրություն ի վիճակի չեն եղել ցույց տալու։ 

-Պարոն Նորիկյան, դեպքին հաջորդող օրը համացանցում հայտնվեց այրվող կացարանի տեսագրությունը համեմված անմարդկային բղավոցներով, միջնորդելու եք պարզելու, թե ո՞վ ու ի՞նչ հանգամանքներում է այդ տեսագրությունը իրականացրել։

-Պարտադիր եւ ոչ միայն այդ միջոնորդությունն է ներկայացվելու, բազմաթիվ այլ միջնորդություններ էլ են ներկայացվելու, պարզապես այս պահին մենք սպասում ենք փորձաքննության արդյունքներին, որոնց արդյունքում առավել կհստակեցնենք մեր մարտավարությունը։

-Պարոն Նորիկյան, տարօրինակ չէ՞ր, որ դեպքից ժամեր անց ՀՀ ղեկավարի կողմից շրջանառության մեջ դրվեց պաշտոնական վարկած, որը հետագայում դրվեց քննության հիմքում։

-Իհարկե, ինձ համար անհասկանալի էր նման վարքագիծը, այնպիսի տպավորություն էր, որ Կառավարությունում տեղի է ունենում արդարադատություն։ Գործադիր իշխանության որեւէ ներկայացուցիչ որեւէ առնչություն չունի որեւէ քրեական վարույթի հետ եւ որեւէ իրավասություն չունի խառնվելու, միջամտելու եւ որեւէ քրեական վարույթի։ Հենց այդ հանգամանքն էլ հիմք հանդիսացավ կասկածի տակ դնել պաշտոնական վարկածը։

-Հավատո՞ւմ եք, որ սույն ողբերգության իրական պատճառը քննության ավարտին ջրի երես դուրս կգա։

-Արդարության ոչ թե հավատում են, այլ արդարության հասնելու համար պայքարում են։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գործընթացի օբյեկտիվությանը հասնելու համար ոչինչ չի խնայվելու մեր կողմից։ Իսկ, եթե փորձ արվի որեւէ իրավասու մարմնի կողմից ծածկադմփոց անելու, ապա ես ինքս, որպես տուժողների ներկայացուցիչ ազնվորեն կներկայացնեմ հանրությանը թե ով, ովքեր, որ մարմիններում եւ ինչ կալիբրի պաշտոնատար անձիք են փորձ անում ծածկադմբոց անել։ Այնպես որ որեւէ մեկը որեւէ կասկած թող չունենա այս առումով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, քանի մեր հասարակությունը անհանդուրժող չի դարձել բանակում տեղի ունեցող ցավագին իրադարձությունների նկատմամբ, ապա մենք անընդհատ արձանագրելու ենք նմանատիպ դեպքեր։ 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ






Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top