Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան․ Վիգեն Խաչատրյանը գաղտնազերծում է իշխանության կրավորական կեցվածքը
Հանդիպում
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվացրել Արցախից հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից, ով հակադարձեց․
-Մեր գերնպատակն է, որպեսզի Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկարներ ունենա: Դուք ասում եք, որ փաստորեն չեք երաշխավորում Արցախի ապագան: Ես ձեզ ասում եմ, որ մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ. մենակ չենք կարող, մեր ուժը չի հերիքելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Դե հիմա, թե ինչի չունենք, հարցի մյուս կողմն է: Հետևաբար, մեզ պետք է աջակցություն՝ քաղաքական, նյութական: Այն ուժերը, որոնք կարող են մեզ աջակցել, մեր առաջ խնդիր են դնում, որ մենք չենք ստիպելու Ադրբեջանին, չենք ռմբակոծելու Բաքուն. պիտի գտնեք փոխընդունելի լուծումներ: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, եթե լինեն երաշխիքներ: Երբ որ այդ երաշխիքները կլինեն, որոնք այսօր չեն քննարկվել, ու մենք կասենք՝ բավարար չի, կխոսենք ձեզ հետ: Եթե այդ երաշխիքները կլինեն, և Ադրբեջանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կընդունեն, որ այդ պայմաններն ապահովում են իրենց հարաբերությունները՝ այդ թվում Հայաստանի հետ անմիջական կապով, կքննարկենք. ինչի՞ եք առաջ ընկել:Մենք պետք է մի բան հստակ գիտակցենք, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան, այս մասին ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ