3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԱՀ նախագահի հանձնարարականով ֆինանսական ոլորտում տեղ գտած հնարավոր չարաշահումների բացահայտումը որոշակիորեն կբարելավի հանրային մթնոլորտը Արցախում․ քաղաքագետ

Ներքաղաքական

ԱՀ նախագահի իրավապահներին իջեցրած հանձնարարականը՝ ֆինանսական խարդախությունների մեջ ներգրավված անձանց վեր հանելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջով, պայմանավորված է մի քանի օբյեկտիվ պատճառներով, <<Իրավունքի>>-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Առաջին հերթին վերոնշյալ կառույցների գործունեության նկատմամբ հանրային դժգոհություններով և անվստահության մթնոլորտով, ինչը ճգնաժամային պայմաններում էլ ավելի էր սրվել։ Այնուամենայնիվ դա իրավական գործընթաց է և համապատասխան կառույցների կողմից օրենքով իրենց վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման համար առանձին հատուկ հանձնարարական պետք չէ, այսինքն պետք է իրենց գործը այնպես անեն, որ դրա կարիքը չլինի»,- նշեց քաղաքագետը։

Նա նշեց, որ ճգնաժամային պայմանները չեն ազդել իրավապահների ֆունկցիոնալ առանձնահատկությունների վրա՝ հույս հայտնելով, որ պատշաճ աշխատանքի դեպքում նախագահի հանձնարարականը կկատարվի։

«Ես կարծում եմ, որ հնարավոր մեղավորներին բացահայտելու և պետությանը հասցված վնասը վերականգնելու դեպքում, Արցախում հանրային մթնոլորտը որոշակիորեն կառողջանա։ Բայց իրականում բոլորս էլ գիտակցում ենք, որ սոցիալական խնդիրները շատ ավելի խորը հիմքեր ունեն և դրանց լուծման համար պետք է համապարփակ ծրագրային աշխատանք»,- եզրափակեց Ազիզյանը։

Նշենք, որ օրերս ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ հանձնարարական իջեցրեց իրավապահներին՝ բացահայտել պատերազմից հետո անհարկի փոխհատուցումներ ստացած տնտեսավարողներին, օրենքի սահմաններում նրանց ենթարկել պատասխանատվության և վերականգնել պետությանը հասցված վնասը։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ՀԷԿ-երի սեփականատերերին և այն տնտեսավարողներին, որոնք փոխհատուցում են ստացել Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամներից և այդ գործընթացում չարաշահումներ են թույլ տվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ