⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Գլխավոր դատախազի զույգ թիկնապահները նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք

Մամուլի տեսություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ԵՊՀ-ում դասախոսում է, համալսարան է ներկայանում թիկնապահների ուղեկցությամբ։ Իրավագիտության ֆակուլտետում նրա կողմից կարդացվող թեմաներն են՝ «Պենոլոգիա», «Կախյալ վարքագծի հիմնախնդիրները», «ՀՀ քրեական իրավունք»։

Վարդապետյանի զույգ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայողները, նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք, որտեղ գրեթե միշտ ուսանողներ կան։ Իհարկե, որեւէ հակաօրինական բան չկա նրանում, որ պետական պահպանության ծառայողներն ուղեկցում են գլխավոր դատախազին, սակայն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, ով, իմիջիայլոց, եւս դասախոսում էր նույն ֆակուլտետում, թիկնապահները շենք չէին մտնում, եւ Դավթյանին ուղեկցում էր միայն նրա խորհրդականը։

Ըստ ամենայնի, նախկին գլխավոր դատախազը փորձում էր չտարբերվել մյուս դասախոսներից։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ