Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Սերժ Սարգսյանի նույնիսկ անունը տալու համար նաիրիհոխիկյանանման զանգվածը պետք է դեռ տարիներ ապրի. Միքայել Գրիգորյան

Զարկերակ
նաիրիհոխիկյան անվանմամբ ոմն մեկը իրեն իրավունք է վերապահում հեգնական կերպով խոսել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին:
Հիմա տեսեք նաիրիհոխիկյանների նման թաքնված բայց զտարյուն նիկոլականները այս պահին էլ վխտում են քաղքական դաշտում և այս տեսակներից պետք է հեռու մնալ, քանի որ դրանք մնում մնում «սվոյ» են ձևանում, պայքարի իմիտացիա են ստեղծում, իսկ հետո սկսում են որպես ողորմություն ստացած եթերային ժամերը օգտագործել մարդկանց անուններ տալու և իրենց հաշվին փիառվելու համար: Ըստ այդ սուբյեկտի, նիկոլին չեն կարողանում հեռացնել քանի որ դաշտում կան ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը: Չգիտես թե ինչու նաիրիհոխիկյանների համար Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտում գտնվելը որպես միակ խոշոր դերակատար մեծ խնդիր է: Այդ խնդիրն այնքան մեծ է իր և իր տերերի համար, որ եթերային հազիվ «կպցրած» ժամերը օգտագործում է, որ ինքանափիառվի Նախագահի անունը տալու հաշվին և նախորոք պարապած մեսիջներ հղի, բայց նա այնքան փոքր մարդ է, որ նույնիսկ այդ եթերային ժամերը չեն օգնում: Մեր ՝ ընդդիմության խնդիրը այս տեսակի մարդիկ են, ովքեր գալիս են, մտերմանում են, իբր թե պայքարում են, իսկ իրականում ինֆորմացիա են հավաքում և ֆաս հրամանը ստանալու պահին հենց ներսում պայթում են, հիմնականում շատ անհարմար ժամանակ:
Լատենտ նիկոլականներին պետք է վերջնականապես ֆիլտրենք և հասկանանք ով ով է:
Սերժ Սարգսյանը ոչ թե խոչընդոտ է կապիտուլյանտին հեռացնելու հարցում, այլ հաջողության հասնելու ՄԻԱԿ երաշխիք դա լավ իմացեք: Հասկանալի է, որ կան շրջանակներ, ովքեր ծանր են տանում այդ փաստը, բայց դա որևէ եղանակ չի փոխում, իզուր մի տանջվեք և ձեր ռեսուրսներն ուղղեք պիտանի բաների վրա:
Սերժ Սարգսյանի նույնիսկ անունը տալու համար նաիրիհոխիկյանանման զանգվածը պետք է դեռ տարիներ ապրի, ու ինչ-որ բանով գոնե հիշվի, բայց դե ոչ այսպես որպես լատեն նիկոլական նաիրիհոխիկյան: Մնացյալ ՔՊ հաճախորդներինել կամաց կամաց ասպարեզ բերեք հասկանանք ով ինչ դեր է տանում կամ տարել:
Հ.Գ. Առաջնային և գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, ոչ թե իշխանության գալը, սա է մեր առաջնորդի ասածը և սա է միակ հնարավոր ճանապարհը: Սթավեք քանի հնարվորություն ունեք, հետո ուշ կլինի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ