Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան

Զարկերակ
Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա և դա նրանք շատ լավ են գիտակցում:
Ինչո՞ւ եմ վստահ, որ գործող կապիտուլյանտները դա լավ են գիտակցում: Ցավալի կորուստներով խայտառակ պատերազմից հետո, նրանց կողմից՝ քրեաիրավական շինծու գործիքակազմով և կեղծ տեղեկատվական ուղղեկցությամբ իրականացվող քաղաքակական բռնաճնշումներն ուղղված են բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր առընչություն են ունեցել ԶՈՒ հետ:
Այսինքն՝ բոլոր նրանց դեմ, ովքեր հայկական բանակի կազմավորման և կայացման հարցում ունեցել են մեծ կամ փոքր ներդրում, ինչպես նաև Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում արձանագրել են հաղթական արդյունքներ: Այդ ֆոնի վրա գործող ինքնակապիտուլյացված ռեժիմը, հայ հասարակությանը պետք է “հետևողականորեն համոզի”, որ պատերազմում և քաղաքական դաշտում պարտված “իշխանությունները” մեղավոր չեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր բավարար չափով տեղեկացված են և ապագայում կարող են հիմնավոր կերպով ապացուցել այս իշխանությունների ռազմա-քաղաքական դավադրություններն ու պարտության պատճառները՝ այսօրվանից նշանակվում են որպես անուղակի “ մեղավորներ”:
Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը: 26 տարի շարունակ հայկական բանակն իրական պաշտպան է եղել մեր ժողովրդի համար, և հիմա էլ եթե թշնամին ինչ-որ հարցերում զգուշանում է Հայաստանից՝ դա ոչ թե ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների, այլ բացառապես ազգային բանակի և ազգային շահերը գիտակցող քաղաքացիների շնորհիվ է: Ալիևը մեծ հաճույքով հաշվեհարդար կտեսներ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի դաշտում և քաղաքական պայքարում անընդհատ ճնշած վիճակում են պահել Ադրբեջանի նվաճողական ախորժակը: Տարբեր շինծու պատրվակներով քրեաիրավական հետապնդման ենթարկելով Արցախյան շարժման և Բանակի կայացման հետ կապ ունեցող մարդկանց՝ Նիկոլը և Իլհամն անում են գրեթե նույն բանը: Պատահական չէ, որ նրանց պայքարը ոչ թե սոցիալական, տնտեսական կամ այլ ոլորտների նախկին պատասխանատուների դեմ է, այլ հենց ռազմա-քաղաքական ոլորտի՝ որտեղ նախկին բոլոր իշխանության տարիներին Հայաստանը եղել է ուժեղ և անխոցելի:
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև տասնյակ պաշտոնաթող գեներալների դեմ հարուցված տարատեսակ “գործերն” ուղիղ հարված են ՀՀ ռազմա-քաղաքական հաջողված անցյալին, ինչպես նաև անհաջող փորձեր են՝ ներկա ապաշնորհ և դավադիր կապիտուլյացիան փարատելու համար:
Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ “արժեքներ” գոյություն չունեն: Ես գրեթե համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում, իր սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ նա պատասխանատվություն է բարդելու նաև տարածքային կորուստներ տված Վաղարշակ Հարությունյանի, Արշակ Կարապետյանի և Սուրեն Պապիկյանի վրա: Գրեթե նույն կերպ, ինչպես արվել է Դավիթ Տոնոյանի պարագայում:
Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել ընդհուպ մինչև առաջին հանրապետության ռազմական նախարարներ Դրաստամատ Կանայան, Ռուբեն Տեր-Մինասյան, Քրիստափոր Արարատյան և Հովհանես Հախվերդյան: Միայն թե ՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է:
Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում, իսկ պարտվողները միշտ կանգնում են պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ հարուցված բոլոր շինծու գործերը վաղ թե ուշ փլվելու են, կարճվելով ու արդարացվելով: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ ժամանակը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև ամենալավ ուսուցիչն է:
Հ. Գ.
Ինչ վերաբերում է Սեյրանի Օահնյանի և Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործերին, ապա որքան տեղեկացված եմ գործի հանգամանքներից, երկու նախարարներն էլ գործել են բացառապես իրենց իրավասության շրջանակներում և չեն կատարել գործողություններ, որոնք հակասեն ՀՀ ԶՈՒ շահերին և պետության պաշտպանական քաղաքականությանը: Առավել ծանոթ լինելով Վիգեն Սարգսյանի գործողությունների մոտիվներին, կարող եմ ասել, որ իր փոխարեն ես էլ լինեի՝ կանեի նույնը և երբեք չէի զղջա, որ իմ իրավասության շրջանակներում բնակարան եմ հատկացրել նրանց, ովքեր վաստակ են ունեցել պետության առջև և գնահատելի ծառայություններ են մատուցել ՀՀ Զինված ուժերին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված