3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Իգոր Խովաեւի հետ հանդիպումից հետո ԱԽՔ-ն անգամ ամիսներն ու օրերն է խառնել

Թեմա

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը  հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից, մոտավորապես նույնաբովանդակ հաղորդագրություն տարածվել էր նաեւ կառավարությունից՝ Խովաեւ-Փաշինյան հանդիպման մասին: 

Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց բան չկա տարածված հաղորդագրության մեջ, բայց այս օրերին Երեւանում գտնվող Իգոր Խովաեւի հետ հանդիպումը ԱԽՔ-ում ներկայացրել են, որ այն տեղի է ունեցել հունվարի 18-ին: Ի դեպ, սա դեռ ֆեյսբուքյան պաշտոնական էջում է այդպես, իսկ հաղորդագրության բլանկը թվագրված է հունվարի 9-ի ամսաթվով: Թե ինչո՞ւ են այս հանդիպումից հետո՝ այդքան հուզված ԱԽՔ-ում, որ անգամ ամիսներն ու օրերն են խառնել, թերեւս լրջորեն խորհելու տեղիք է տալիս: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ