Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչո՞ւ է ՄԱԿ-ը ավելի սրտացավ թուրքերի եւ անտարբեր հայերի հանդեպ

Հրապարակախոսություն

Հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիա է ուղարկում իր հումանիտար հարցերով տեղակալ Մարտին  Գրիֆֆիտսին, որպեսզի նա տեղում ծանոթանա  Թուրքիայի երկրաշարժի հետեւանքներին եւ կողմնորոշվի, թե ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերի ՄԱԿ-ը Թուրքիային:

Սակայն  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հանգիստ է նայում նրան, որ արդեն երկու ամիս է, ինչ շրջափակման մեջ է Արցախը, որը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ: Ստացվում է, որ ՄԱԿ-ի համար հայ երեխայի  հումանիտար աղետը  անկարեւոր է, իսկ թուրքերի պարագայում խիստ կարեւոր: Նշենք նաեւ, որ  արդեն  ավելի քան երկու տարի է, ինչ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի  տարածքներից հայ փախստականները  զրկված են իրենց տները վերադառնալու հնարավորությունից: Թեեւ, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարգրի Շուշիի եւ Հադրութի բնակիչները ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի վերահսկողության ներքո պետք է վերադառնային իրենց տները: Սակայն  «սրտացավ» Գուտերեշը այդ 2,5 տարվա ընթացքում այդպես էլ ժամանակ չգտավ իր հանձնակատարին Արցախ ուղարկելու համար:

Հ. Բաբուխանյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ