Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

Ֆեդերացիայի նախագահն իրեն այնպես է պահում, կարծես թե ինքը լինի Հակոբկոխյանը, իսկ ես՝ իր փոխարեն. Հակոբկոխյան

Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է իր որդուն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելուն ու մենամարտի հրավիրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին։

«Օրերս ֆեդերացիայի էջում մի հոդված հրապարակվեց, որտեղ ֆեդերացիաի նախագահն իմ հասցեին անհարգի արտահայտություններ է արել: Այս ասուլիսը չէի հրավիրի, եթե չլիներ այդ հոդվածում հետեւալ միտքը, թե՝ ով է Իսրայելը, ով է՝ ինքը: Ինքներդ եզրակացրեք, թե բռնցքամարտի աշխարհում ով եմ ես, և ով են այսօր ֆեդերացիան գլխավորող անձնավորությունները, որոնք ոչ բռնցքամարտում անցյալ են ունեցել, ոչ էլ ապագա են ունենալու, իսկ ներկայով գլուխ գովալ չի կարելի, որովհետև ներկայիս իրականությունը բոլորդ էլ տեսնում եք: Միևնույն է՝ երկիր մոլորակն այնպես է ստեղծված, որ սկիզբն ունի նաև ավարտ և հնարավոր չէ, որ թափթփուկները գլուխ գովալով հետագայում ապագա ունենան:

Սպորտից շատ հեռու մարդիկ երբեմն ասում են, որ լավ մարզիկը կարող է լավ մարզիչ չլինել: Հայտարարում եմ, որ այսօր Հայաստանում կլինի մարզիկ, թե մարզիչ, գործող, թե նախկին, գիտի՝ բռնցքամարտում քանի տեսակի հարված կա և 10-15 կոմբինացիաներ: Եթե որևէ մեկը կկարողանա բռնցքամարտի տերմինները իմ կեսի չափ ցույց տալ, ապա ես բռնցքամարտի անուն այլևս չեմ տա և կհեռանամ սպորտից:

Տղաս փորձ չուներ և պետք է մրցաշարերի մասնակցեր: Ինձ ասացին, որ այս մրցաշարին նա չի մասնակցելու, բայց հաջորդին կմասնակցի և ես պատասխանել եմ՝ լավ: Սակայն հաջորդ մրցաշարերին նա նույնպես չի մասնակցել: Ես անգամ առաջարկել եմ սեփական միջոցներով տղայիս մրցաշարերի ուղարկել: Եթե ասում են, որ նրանից ավելի լավ բռնցքամարտիկ կա, առաջարկել եմ իմ միջոցներով տոմս գնել, թող դրսում մրցակցեն և կտեսնենք, ով է ավելի լավը, սակայն ստացել եմ մերժում:

Գառնիկ Հարությունյանը ցանկանում է բռնցքամարտին նեցուկ կանգնել, ստեղծել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կազմակերպություն և WBC-ի հետ կնքել պայմանագիր: Այդ ժամանակ ես խնդրել եմ երեխային մրցումների տանել, որ նա աճ գրանցի:

Բռնցքամարտում պետք է անընդհատ մրցաշարերի մասնակցել, որ վստահություն ձեռք բերես: Հնարավոր չէ մեկ անգամ ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում ու աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հնարավորություն ստանալ:

Ասում են, որ տղաս մասնակցել է մրցաշարի և պարտվել է հենց առաջին մենամարտում: Բանն այն է, որ տվյալ մենամարտը կանգնեցվել է մեկ րոպե անց և հաղթանակը շնորհվել է մրցակցին: Դա նշանակում է, որ մրցավարները որոշակի համաձայնություն ունեին: Ես կարող եմ խոսքերս ապացուցել փաստերով:

Ֆեդերացիայի նախագահն իրեն այնպես է պահում, կարծես թե ինքը լինի Հակոբկոխյանը, իսկ ես՝ իր փոխարեն: Նա եթե հայկական բռնցքամարտի համար ցավում է, նա նայում էր նշածս մարտը և պետք է տեղից վեր կենար, գնար և բողոքեր:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին հանդիպման հրավիրում ռինգում՝ մենամարտի: Եթե նա ինձ ասելիք ունի, թող գա և մենամարտի,-ասել է անվանի բռնցքամարտիկը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ