Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք

Բժշկական համապարփակ ապահովագրությու՞ն, թե՞ հարված քաղաքացու գրպանին

Թեմա

Առողջության համապարփակ ապահովագրության մասին արդեն տեւական ժամանակ է, ինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում է: Հիրավի, ծրագիրը գայթակղիչ է ու խոստումնալից, բայց կան ինչ-ինչ դրվագներ, որոնք շատերի համար անընդունելի են, օրինակ՝ ամսական աշխատավարձից ապահովագրության համար պարտադիր գանձվող գումարը, որի չափը դեռեւս անհայտ է:

Ըստ հայեցակարգի՝ 2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է առողջապահության համապարփակ ապահովագրություն, եւ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար: Քաղաքացիներն ամեն ամիս իրենց եկամուտից հաստատված գումար կվճարեն, թե որքա՞ն, նախարար Ավանեսյանը չի շտապում նշել, միայն հավելում է, որ հարկավոր է ֆինանսավորման աղբյուրներ գտնել եւ համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Բայց թե որքանո՞վ է ՀՀ քաղաքացին պատրաստ, առանց այդ էլ իր աղքատիկ աշխատավարձից վճարում կատարել առողջության ապահովագրության համար, որը ոչ միայն իր, այլեւ մյուս քաղաքացիների համար է արվում, պարզ չէ: Կան մարդիկ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն ցանկանում մյուսների բուժման բեռը, ֆինանսականի տեսքով վերցնել իրենց ուսերին, ստացվում է՝ քաղաքացիները թանկ վիրահատությունների ու բուժումների ծախստը կկիսեն պետության հետ, սակայն հաշվի առնելով մեր երկրում օր օրի թանկացող պարենի, կոմունալների, կրթության ծախսերը` յուրաքանչյուր 1000-2000 դրամ դառնում է խնդիր:

Իսկ ի՞նչ կանեն այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող չեն կամ եկամուտ չունեն. բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից: Ստացվում է, որ գրանցված աշխատողները դառնալու են տուժած կողմ եւ անընդհատ ստիպված են լինելու պետության հետ այս կամ այն ծրագրի շրջանակում կիսել ֆինանսական բեռ, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են չգրանցված հիմունքներով, եւ այդպիսիք քիչ չեն մեր երկրում, կազատվեն ամսական պահումների բեռից եւ պետության ու գրանցված աշխատողների հաշվին կստանան համապատասխան բուժում:

 «Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի` հաշվի առնելով շահառուների եկամուտները եւ վարքագիծը»,- նշված է ներկայացված նախագծում:

«Այն անձինք, ովքեր աշխատանք չունեն, այս երեք տարիների ընթացքում կարող են կամավոր միանալ ապահովագրական համակարգին՝ վճարելով ապահովագրավճարը: Եթե ուզում են, որ պետությունը եւս իրենց նկատմամբ կիրառի սուբսիդավորումը, ապա պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասուլիսի ժամանակ ասել էր նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ստացվում է, որ ապահովագրությունից օգտվելու համար ընդհատակյա անցած շատերը ջրի երես դուրս կգան ու կհայտարարագրեն իրենց եկամուտները: Այս նախագիծը աջակցություն է քաղաքացիների՞ն, թե՞ ստվերից ազատվելու միջոց, ցույց կտա ժամանակը:

2022թ.-ին քննարկման ժամանակ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6% (որից 3-%-ը՝ գործատուն), սակայն ներկայացված նախագծում որեւէ հստակ թիվ նշված չէ: Առանց այդ էլ գործատուները հարկային պարտավորություններից խուսափելու համար չեն գրանցում իրենց աշխատողներին, իսկ այս պարագայում, երբ նա պետք է բժշկական ապահովագրության 3 տոկոսը վճարի, դժվար թե ցանկանա օրինական գրանցված աշխատող պահել ու կրկին բախվում ենք ստվերային գործունեության, որի դեմ պայքարել չի ստացվում:

Եթե 300 հազար դրամ աշխատավարձը կհամարվի բարձր, ապա աշխատակիցը ստիպված կլինի 9000 դրամ վճարել բժշկական ապահովագրության համար, նույնչափ էլ գործատուն, բացի այդ, գործատուն վճարում է սոցվճար՝ գրանցված աշխատակցի համար, որը մշտական ուղեկցող բեռ է այն գործատուի համար, ով ռիսկի է դիմել ու ՀՀ-ում որոշել է զբաղվել փոքր կամ միջին բիզնեսով:

Ի դեպ՝ 2019թ. վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատում է բնակչության 21,6 %-ը, որի վրա էլ եւ ընկնելու է համընդհանուր ապահովագրության հիմնական բեռը: Ինչպես շատ ու շատ այլ նախագծերի պարագայում, այս նախագծով եւս հեղինակները կանխատեսում են տնտեսական աճ:

Նախագիծը մշակողների կարծիքով՝ համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կպակասի հիվանդացության, մահերի ցուցանիշը, այլեւ այն «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված