Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ավերվել են հարյուրավոր շենքեր, մարդիկ գիշերել են բացօթյա տարածքներում`փլատակներին կից. Հալեպն այսօր

Հանդիպում

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով տեղի  հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան։«Այժմ քաղաքում ոչ ջուր կա, ոչ հոսանք, նաև կապն է խնդիր»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը, մանրանասնելով. 

-Ինչպես հայերը, այնպես էլ տեղացիները ամբողջ գիշեր գիշերել են բացօթյա տարածքներում` կամ բաց երկնքի տակ, կամ վրաններում, վախենում են տուն գնալ` չգիտեն, թե որ պահին ինչ ցնցումներ կլինեն: Ցնցումների հետեւանքով ավերվել են հարյուրավոր շենքեր, հստակ պատկերը այս պահին դժվար է ասել: Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել: Մեծ վնասներ են կրել հատկապես Հալեպ ու Լաթաքիա քաղաքները, մարդիկ հիմնականում ապաստանում հայկական եղեկեցիներում, մզկիթներում:

Հայ երիտասարդները կամավոր կերպով լծվել են անօթեւանններին հացով-ջրով ապահովվելու, մարդիկ տան հագուստով տանից փախել են ու հիմա փլատակների տակ, հորդառատ անձրեւի տակ խուճապահար, անորոշ վիճակում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ