Հողին է հավասարվել Անտիոքը, փլատակների տակից երեխաների ու մեծահասակների դիեր են արյունլվիկ դուրս գալիս, կան նաեև հայեր. Բացառիկ մանրամասներ Թուրքիայից
Հանդիպում
Թուրքիայում այս պահին ամեն տեսակի օգնության կարիք կա, փրկարար աշխատանքներն անբավարար են՝ բազմաթիվ փլված բազմահարկ շենքեր կան, փլատակների տակ կան հայեր, ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը, ընդգծելով.
-Թուրքիայի հարավային քաղաքների մեծ մասը հողին են հավասարվել, փլատակների վերածվել Անտիոքը: Իրավիճակը աննկարագրելի է ծանր է, անընդհատ նոր ցնցումներ են գրանցվում:Երկրաշարժից անմիջապես տուժած քաղաքներում խուճապ կա, իշխանությունները որոշել են Թուրքիայում դպրոցները մեկ շաբաթով փակել, աղետի գոտու դպրոցները երկու շաբաթով կփակվեն։ Իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը` ամենուր լացուկոծ է, փլատակների տակից երեխաների ու մեծահասակների դիեր են արյունլվիկ դուրս գալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ