⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Վովա Գասպարյանը վաճառո՞ւմ է առանձնատունը

Մամուլի տեսություն

Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել։ Արդեն նույնիսկ տան գնորդներ կան, վաճառքի գինն էլ 2 մլն 300 հազար դոլար է։

Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող առանձնատան մասին է, որն անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով, եւ գործը ներկայում քննվում է հակակոռուպցիոն դատարանում։ Վլադիմիր Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պաշտպան Վարազդատ Ասատրյանին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետը պատրաստվում է գույքը վաճառել։

Պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ ասելով, որ վստահորդից պետք է համաձայնություն ունենա։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե առանձնատան նկատմամբ արգելանքը հանվե՞լ է։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում, երբ դատարանում վիճարկվում էր գույքի ծագման օրինականությունը, արգելանքը հանվեց, իսկ տունը գնեց իշխանությունների սրտի նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանը։ Դատախազությունից ասացին, որ այս պահին Գասպարյանի առանձնատան վրա արգելանք կա դրված։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ