Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Մեկ - երկու օրվա մեջ հնարավոր է մեր սահմանը դարձնել անառիկ, Նիկոլը չի ուզում. Բաբուխանյան

ՍԻՄ-Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՊԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՕՊԵՐԱՑԻԱ»

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում նշել է, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը: Այս հայտարարությունը բավական հակառուսական տրամադրություններ է հրահրել Հայաստանում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Իհարկե, այստեղ կա հուզական կողմ, որ մարդիկ ասում են՝ ինչո՞ւ են համարում օկուպացված, ինչո՞ւ են համարում ադրբեջանական տարածք եւ այլն: Բայց նաեւ կա հարցի իրավական կողմը. եթե Հայաստանը համարում է, որ այդ տարածքները հայկական են, ապա պետք է ճանաչեր դրանք՝ որպես ՀՀ տարածքներ: Իսկ եթե ՀՀ-ն ճանաչում էր դրանք՝ որպես ԼՂ տարածքներ, ուրեմն՝ պետք է ճանաչեր Արցախի հանրապետությունը, հետո էլ ճանաչեր այդ 7 շրջանները, որոնք ժամանակին չէին մտնում ԼՂ ինքնավար մարզի կազմում: Այսինքն՝ դրանք եղել են 5 շրջաններից դուրս, երբեք իրավաբանորեն չէին մտնում ո՛չ ՀՀ, ո՛չ էլ  ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեջ: Հետեւապես, հարցը պետք է լինի հետեւյալը, թե ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը եւ ինչո՞ւ ԼՂ սահմանների մեջ չճանաչեց այդ 7 շրջանները: Իրավաբանորեն ՀՀ-ն այդ քայլերը չի արել եւ ամբողջ աշխարհում այդ 7 շրջանների վերաբերյալ որեւէ երկրորդ կարծիք չկա, այդ թվում՝ ՀՀ պաշտոնական, իրավաբանական հայտարարություններում: Այսինքն՝ Լավրովն ասաց այն, ինչ կա, ըստ փաստաթղթերի, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, ըստ ՀՀ պաշտոնական տեսակետների, սա ասում են բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը եւ նիկոլական ամբողջ խունտան: Այնպես որ, Լավրովը որեւէ նոր բան չի ասել: Իհարկե, տհաճ է լսել, բայց նաեւ հարց է ծագում՝ ինչո՞ւ նախկինում Ռուսաստանի պաշտոնատար անձինք չէին ասում այդ բառերը, իսկ հիմա ասում են: Որովհետեւ Նիկոլը, իր խունտան եւ բազմաթիվ հայկական ազգանուն կրող դավաճաններ, սկսել են հակառուսական գործընթացներ: Նիկոլը տարեսկզբյան իր ասուլիսում, ըստ էության, հայտարարեց, որ ՌԴ զինված ուժերի ներկայությունը վտանգում է Հայաստանը, ասաց, որ ՀԱՊԿ ռազմական ներկայությունը մեր սահմաններում անցանկալի են եւ եթե այստեղ վարժանքներ անցկացնեն, այն կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ընկալվել՝ որպես իրենց ուղղված ինչ-որ վտանգ: Նիկոլը պարզ ասաց, որ ռուս խաղաղապահները այստեղից պետք է դուրս գան եւ փոխարինվեն, այսպես կոչված, միջազգային խաղաղապահներով, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի, ավելի կոնկրետ Թուրքիայի խաղաղապահներ:

 Ի դեպ, Լավրովն ընդգծեց, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ՌԴ առաջարկը դեռ արդիական է, եւ եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, այն կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»…

Եվրամիությունը առաջարկում է Հայաստանում տեղակայել անհասկանալի ինչ-որ դիտորդական առաքելություն, Նիկոլն էլ թռչկոտելով վազում է, որպեսզի ընդունի այդ առաքելությունը, մինչդեռ ՀԱՊԿ-ն առաջարկում է ոչ թե անհասկանալի առաքելություն ուղարկել, այլ իրականացնել խաղաղապահ օպերացիա: Այն շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմին է, քան Եվրամիության դիտորդական  հումանիտար առաքելությունն է: ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան ՀՀ սահմանների ապահովման համար ունի կարեւորագույն, անգերագնահատելի նշանակություն: Եվ սա այն է, ինչ ասում է ՌԴ-ն արդեն շուրջ մեկ ամիս է: Ավելին՝ Լավրովն ասաց, որ այդ օպերացիան պատրաստվել է շատ ավելի վաղուց, քան հնչեցվեց Երեւանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Իսկ Նիկոլը եւ նիկոլանման այլ հակառուսական գործիչներ, ովքեր դավաճանում են հայ ժողովրդի եւ ՀՀ շահերին, խանգարարում են, որ այդ խաղաղապահ օպերացիան իրականացվի եւ ՀԱՊԿ առաքելությունը տեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծին:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՐԿԻՐԴ»

— Հայաստանյան իշխանությունները ՀԱՊԿ-ին չեն մերժում, այլ ասում են՝ նախ քաղաքական գնահատական տվեք Ադրբեջանի գործողություններին: Բայց արդյոք Եվրամիությունը տվել է այդ գնահատականը, որ ԵՄ դիտորդներին «էստի համեցեք» են կանչում:

Նախ ոչ մեկ էլ չի տվել քաղաքական գնահատական, երկրորդ՝ քաղաքական գնահատականով չես պաշտպանի երկիրդ: Այն կարող ես պաշտպանել, եթե այդտեղ տեղակայվի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որպեսզի մեր զինվորները, ինչպես սեպտեմբերին, չզոհվեն եւ Ադրբեջանն էլ չգրավի նորանոր տարածքներ: Հիմա հարց եմ տալիս՝ հայ ժողովո՛ւրդ, դու ուզո՞ւմ ես, որ ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիոն առաքելությունը կանգնի սահմանի վրա, ինչն, ի դեպ, ես շատ վաղուց էի առաջարկում: Հիմա մեկ- երկու օրվա մեջ հնարավոր է հարցը լուծել, հայ-ադրբեջանական սահմանը դարձնել անառիկ, Նիկոլը չի ուզում: Լավրովի ասածը հետեւյալն է՝ զորքը կանգնեցնենք, Ադրբեջանն էլ ձեր վրա չհարձակվի: Հիմա սրանք փոխանակ ասեն՝ շատ շնորհակալություն, հայհոյում են Լավրովին: Այ դավաճաններ, սրիկաներ, դուք չեք կանգնում սահմանին, ձեր երեխաները չեն կանգնում, դուք արդեն վաղուց շվեցիարիաներում, ամերիկաներում, արգենտինաներում, կանադաներում ձեր երեխաներին տեղավորել եք: Շատ լավ գիտենք, թե ով որտեղ է տեղափոխել իր ֆինանսական միջոցները, գիտենք նաեւ ՌԴ-ի դեմ  հաչողներից ով ինչ անշարժ գույք է գնել արտասահմանում: Եվ իրենց երեխաները չեն գնալու կանգնեն սահմանի վրա, հայ շարքային քաղաքացու երեխաներն են կանգնելու սահմանին: Իսկ այսօր Լավրովն ասում է՝ հա՛յ ժողովուրդ, ես ձեզ առաջարկում եմ, այդտեղ կանգնեցնենք մեր խաղաղապահներին, ինչպես Արցախում է: Սա նշանակում է 95 տոկոսով անվտանգություն ձեր երեխաների համար, մինչդեռ ինչ-որ տուզիկներ, որոնք իրենց երեխաներին վաղուց փախցրել են երկրից, հաչում են ռուսների դեմ: Իհարկե, հայ ժողովրդին ձեռք է տալիս, որ այդտեղ կանգնած լինեն ռուս խաղաղապահները եւ ոչ թե ԵՄ հատուկ ծառայությունների գործակալները, որոնք հումանիտար ինչ-որ միսիայով իբր պետք է տեղակայվեն: Բայց ամբողջ խնդիրն է այն է, որ Նիկոլը տանում է Հայաստանը հակառուսական ճանապարհով եւ դրա համար էլ լսում ենք եւ դեռ կլսենք Ռուսաստանից շատ ավելի կոշտ բառեր:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց նաեւ, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` ակնարկելով, որ այստեղ բազմաշերտ իրավիճակ է: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ուներ:

— Այո, ԼՂ ինքնավար մարզը գտնվոմ էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում մինչեւ 1988 թվականի փետրվարի 20-ը, երբ հռչակեց իր դուրս գալը: Բայց այն հռչակելուց հետո, միեւնույն է, Սովետական միության Սահմանադրության մեջ այդ ակտը չէր ֆիկսվել, որից հետո եղավ  շատ ավելի կարեւոր մի որոշում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը: Եվ փոխանակ Հայաստանի ամբողջ քաղաքականությունը դրանից հետո վարվեր հենց այդ վերամիավորումը ամրապնդելու ուղղությամբ, հետագայում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից դրվեց մի խայտառակ ական Արցախի եւ Հայաստանի ապագայի տակ: Ավելին՝ այսօրվա ամբողջ խառնաշփոթը հենց դրա հետեւանքն է: Ասացին՝ պետք է Արցախը դարձնենք անկախ. թե ինչպե՞ս կարող էր Արցախը լինել անկախ, պարզ չէր, բայց դրանով փորձեցին կտրել Արցախը Հայաստանից եւ թուլացնել: Լավ, ասացին՝ անկախ է, բայց դրանից հետո՝ առաջինն ո՞վ պետք է ճանաչեր այն: Իհարկե՝ Հայաստանը, բայց այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը: Փոխանակ գնայինք վերամիավորման որոշումը մինչեւ վերջ  պահելու եւ Արցախը, որպես Հայաստանի տարածք պահպանելու ուղղությամբ, գնացին Արցախը Հայաստանից տարանջատելու եւ ինչ-որ արհեստական անկախություն ճանաչելու ճանապարհով, ինչը գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից միտումնավոր մշակված քայլ էր: Ի վերջո, Լեւոնը 1997 թվականին հռչակեց, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ եւ այսօր այն իրականություն է դարձնում Նիկոլը, որը Լեւոնի քաղաքական եւ գաղափարական հոգեզավակն է: Եվ հիմա Լավրովն ասում է՝ դուք գնացիք, ինքներդ ձեզ դավաճանեցիք, Պրահայում  ստորագրեցիք եւ հայտարարեցիք, որ դուք ճանաչում եք Արցախը, որպես Ադրբեջանի մաս եւ այդքանից հետո Նիկոլը շարունակում է մնալ երկրի վարչապետ: Այսինքն՝ դրանից հետո չեղավ այնպես, որ ամբոջ հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց, փողոցները փակվեցին, Նիկոլի նստավայրը եւ Ազգային ժողովը շրջափակվեց: Ոչ: Եվ հիմա մեր փոխարեն՝ Ռուսաստանը դնում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության հարցը, որովհետեւ Ադրբեջանը չի ճանաչում այն անգամ որպես ինքնավար մարզ: Ասում է՝ Ղարաբաղում կնշանակենք շրջանային ղեկավարություն, որը կզբաղվի այդ տարածքների կառավարմամբ, իսկ եթե հայերը չեն ուզում այդպես ապրել, խնդրեմ՝ ճանապարհը կբացենք, կգնաք ուր կուզեք:

Իսկ ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, այսօր բոլորը խոսում են տարածքային ամբողջականությունից, բայց այս մասին խոսացող չկա:

Առաջինն ինքնորոշման իրավունքի մասին պետք է խոսի ՀՀ ներկայիս իշխանությունը: Նիկոլն ինչ եկել է իշխանության, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին Հայաստանի պաշտոնական որեւէ ատյանում չի հնչեցվում: Իսկ այսօր Լավրովն ասում է այն, ինչ Պուտինն էր ասում անցած տարվա վերջին, որ կա երկու տարբերակ՝ խաղաղության պայմանագրի կնքման. մեկն այն է, ինչ Նիկոլը, Ալիեւը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են ուզում, որ ամբողջությամբ հանձնվի Արցախը Ադրբեջանին, այստեղից դուրս բերվեն ռուս խաղաղապահները, իսկ հայերից 1-2 տոկոսը կմնան Արցախում, մնացածը դուրս կգան, դրանից հետո էլ Հայաստանից դուրս կբերվի ռուսական ռազմաբազան եւ ռուս սահմանապահները հեռանան եւ վերջնարդյունքում Արցախն ընդմիշտ կորցնում ենք: Եվ կա երկրորդ ծրագիրը, ինչի մասին ակնարկում էր Լավրովը, որ խնդիրը բազմաշերտ է: Այսինքն՝ հնարավոր է հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը՝ մինչեւ ավելի պարզ կամ լավ ժամանակներ կլինեն: Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, Հայաստանում դավաճանների պակաս չկա, որոնք պատրաստ են իրենց երկրի եւ ժողովրդի շահերը 30 արծաթով ծախել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված