Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը Լրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ) MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկանները Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ Դանիելյան Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար

ՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառություն

Ներքաղաքական

Գյուղատնտեսության զարգացմանը հարկավոր է խթանել, ու դրան նպաստող գործիքակազմերից մեկն էլ, ըստ ՔՊ-ականներից շատերի, արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:

Նախագիծը ներկայացվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻ կողմից: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը լիազորություններ ունի լիցենզիա տրամադրել թմրամիջոցների ներկրման եւ առհասարակ օգտագործման համար:

Նախարարության պաշտոնյան նկատել է, որ արտադրական կանեփը եւս համարվում է թմրամիջոց եւ շարունակել՝ թմրամիջոցների օգտագործումը սպառնալիք է հենց  բնակչության առողջությանը, դրա համար վերահսկման ամբողջ գործառույթը տրված է Առողջապահության նախարարությանը:

Մեծ հաշվով, ստացվում է, որ ՔՊ-ականները «գյուղատնտեսության զարգացման» անվան տակ՝ որոշել են նոր թափ հաղորդել երկրում արտադրական կանեփի արտադրությանը, եւ ո՞վ գիտի, թե այս բարի նպատակների տակ ինչ մոլորություն եւ դավադիր ծրագիր է թաքնված: Այս ամենում կարծես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկոնոմիկայի նախարար ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ պարզ հասկացնելով, որ դեմ չէր լինի, եթե արտադրական կանեփի ոլորտը անցներ հենց իր ղեկավարած նախարարության վերահսկողությանը:

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, թե իրենք վաճառող նախարարություն են եւ փորձում են այնպես անել, որ իրենց գրած ծրագրերը լավ արդյունք ունենան:

«Այս տեսանկյունից եթե մենք ուզում ենք, որ այս ոլորտն ինչ-որ զգալի ներդրում ունենա Հայաստանի տնտեսական, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման վրա, պետք է դիտարկել, թե ինչ ենք արել, կամ ինչ արդյունքի ենք հասել, օրինակ՝ վերջին երկու տարում: Արդյունքը գոհացուցիչ չէ, ինչը նշանակում է, որ այս օրենքի աշխատանքը, մեխանիզմը պետք է փոխվի: Մենք դեմ չենք լինի, եթե այս ծրագրի կամ արտադրական կանեփի ոլորտի զարգացման պատասխանատվությունը դրվի Էկոնոմիկայի նախարարության վրա, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունքային ցուցանիշները տարբեր լինեն նրանից, ինչ հիմա կա»,- նշել  է Քերոբյանը:

Արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալու փայլատակումը բազմիցս ՔՊ-ականների կողմից արդարացվել է Հայաստանի ցանքատարածությունները լցնելով եւ հողերի նպատակային օգտագործմամբ: Ստացվում է, որ անմշակ հողերին կյանք տալու համար որեւէ այլ մշակաբույս, հացահատիկ աճեցնել հնարավոր չէր: Այս նախագծի վերաբերյալ քննարկումները լսելով՝ միանգամից հիշում ենք, թե ինչպես էին որոշ ՔՊ-ականներ մարդկանց ականջին կաթեցնում մարիխուանայի օգտակարության մասին, օրինականացման կարեւորությունը եւ բերում օրինակներ աշխարհի փորձից:

Արտադրական կանեփի նախագծի վերաբերյալ քննարկումները մի շարք խոսակցությունների են տեղի տվել, մի՞թե ՔՊ-ականները հավակնում են Հայաստանը կանեփի հայրենիք դարձնել, եւ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ մտքի այս փայլատակումը օտարների կողմից է պարտադրված եւ հնարավոր է այս ամենը հանգեցնի ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մեծագույն երազանքի իրականացմանը, այն է՝ մարիխուանայի օրինականացում: Արդեն իսկ կանխատեսելի է, թե արտադրական կանեփի եւ դրա գործունեությամբ զբաղվողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուց հետո՝ մեր երկրում ինչ կկատարվի, «արտադրականի» անվան տակ ջրի երես են դուրս գալու մինչ այդ ընդհատակյա «պլանքյաշները» եւ որակվելու իբրեւ «անհատ ձեռներեց» կամ «գործարար», իսկ պլանտացիաները սնկի նման աճելու են, էլ չասենք, որ մեր երկրում քիչ չեն այնպիսիք, ովքեր կանեփից գերազանց կերպով կարող են ցանկացած տեսակի թմրանյութ ստանալ:

Հենց այս քննարկումների կիզակետում ակամայից սկսում ես հիշել նորաթուխ հեղափոխականների մտքի մարգարիտները, երբ ակնարկում էին՝ երկրում թմրանյութերի մի շարք տեսակների օրինականացման անհրաժեշտության մասին:

Ըստ շրջանառվող թեմաների՝ հենց մարիխուանայի օրինականացման հետ կապ ունի նաեւ հակածխախոտային օրենքը: ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, դեռեւս առողջապահության նախարար եղած ժամանակ էր խոսում եւ բերում օրինակներ այլ երկրներից, որտեղ հակածխախոտային օրենքի ընդունումը եւ ծխախոտի գնի բարձրացումը դրական արդյունքներ են ունեցել: Բայց բացեիբաց չէր նշում մի հանգամանք եւս. Արսեն Թորոսյանի հիշատակած բոլոր երկրներում, երբ ծխախոտի դեմ ագրեսիվ պայքար է սկսվել, դրանից հետո պարտադիր անցում է կատարվել մարիխուանայի օրինականացման գործընթացին:

Իսկ Ալեն Սիմոնյանը, կարծես, հենց մարիխուանայի օրինականացման ջատագովներից լինի, ով առիթը բաց չէր թողնում ակնարկելու, որ վաղ թե ուշ մարիխուանան աշխարհում օրինականացվելու է:

«Հասկանում եմ, այն, ինչ-որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, եւ մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել եւ  ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությանը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է, եւ մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան եւ մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով եւ այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա», - նշել էր Սիմոնյանը: Նա այս ամենի հետ՝ հասարակության հարմարվողականությունն ընդամենը ժամանակի հարց էր համարում, եւ հիրավի, կարծես իրավացի էր Սիմոնյանը, քանի որ հենց ժամանակի հետ մեր հասարակությունը հարմարվեց շատ ու շատ երեւույթների, որոնց համար ժամանակին պայքարել էին, արյուն թափել եւ պատիվը դրել խաղասեղանին:

Հիշենք նաեւ, որ Սիմոնյանը մարիխուանայից կախվածությունը համեմատել էր շոկոլադի հետ, որը միայն հոգեբանական կախվածություն է առաջացնում: Սիմոնյանը բազմիցս հորդորել է իրենց ճիշտ հասկանալ, ինքը կոչ չի անում մեր երկիրը դարձնել «պլանի երկիր», այլ երկու ոլորտները՝ մարմնավաճառություն եւ մարիխուանա, պետք է դուրս հանել ստվերից, այս պարագայում նա կանխատեսում էր տնտեսության բում, ինչպես երեւում է, ՔՊ-ականների՝ հասարակության ականջին կաթեցնելու պրոցեսը սկսվել է, ու անմշակ հողերը «անգործությունից» փրկելու անմեղ ծրագրից մինչեւ մարիխուանայի օրինականցում այնպես ակնթարթային կիրագործվի, որ մարդիկ իրենք էլ չեն հասկանա ինչպես համակերպվեցին, ինչպես որ վերջին երկու տարիների ընթացքում հարմարվեցին շատ ու շատ բաների հետ, որն իբրեւ մի պարան քաշում է ու քաշում մեր հասարակությանը դեպի անդունդ, որի խոքերը մարդիկ դեռ չեն տեսնում ու վայրէջքի ցավը չեն զգում...

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top