Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Տղերքը պառկած տեղները արդեն կենդանի չեն եղել, եթե կենդանի լինեին`վառվելով էլ կփախնեին.19-ամյա Դավիթի հայրիկը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է նաեւ շարքային զինծառայող Դավիթ Սարգսյանը։ 19–ամյա Դավիթը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր։ Ավտոմեխանիկ էր ուզում դառնալ, ընտանիքի ավագ զավակն է, եղբայրներից մեկը օրեր առաջ էր զորակոչվել բանակ։ Դավիթը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Դավիթը երբեք չի դժգոհել ծառայությունցի, զինակից ընկերների հետ ծառայել են մի ընտանիքի նման, տղերքից մեկի ցավը` մյուսինն էր: Մեկ տարվա ծառայության ընթացքում  զինվորը երբեք չի դժգոհել, մինչեւ նոր հրամանատարի` Եղիշե Հակոբյանի հայտնվելը, ով ինչպես զինվորի հայրն է ասում. «Եկած օրվանից սկսել է ինքնահաստատվել տղաներիս նվաստացնելու հաշվին»:

Ե՞րբ է Դավիթը վերջին անգամ խոսել հայրիկի հետ, ի՞նչ է պատմել որդին նոր հրամանատարի մասին եւ, թե որքանո՞վ է հավաստի ծնողների համար պաշտոնական վարկածը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հայրիկի` Նորայր Սարգսյանի հետ, ով նախ նկատեց.

-Դեպքի օրը գիշերը ժամը 10-ին եմ խոսել, ասեց, որ հեսա կես ժամից պառկում են: Երբեք չի դժգոհել, էն աստիճան էր գոհ ծառայությունից, որ ասում էր ախպորս էլ կբերեմ մոտս ծառայելու: Մենակ վերջի աֆիցերի գալուց հետո են տղերքը սկսել նեղվել, անհանգստանալ: Բոլոր տղաներին ուզեցել է ցավեցնի, ինքնահաստատվի, անունը դնելով իբր կարգուկանոն է ստեղծում, բայց զինվորին նվաստացնելու հաշվին չեն կարգուկանոն հաստատում:

-Որքա՞ն ժամանակ է, որ նոր աֆիցեր էր նշանակվել:

-Դեպքից 10-15 օր առաջ էր եկել հրամանատար նշանակվել, ես ինքս չեմ տեսել իրեն, բայց տղերքը համատարած դժգոհ էին դրանից, ասում էին` ինքնահաստատվում ա մեր վրա: Էնպես չի, որ տղերքը գլուխ էին պահում, գնում էին ադրբեջանցիների քթեների տակ խրամատներ էին փորում, Դավիթս միշտ ասում էր` պապ մեր համար աղոթեք, աղոթեք, որ վատ բան չլինի մեր հետ: 15 տղերքի արեւով երդում էին ուտում բոլորը, մի ընտանիքի նմամ իրար հետ հաշտ-համերաշխ ծառայում էին: Էսօր տղերքի մահվան միակ ճիշտը կարա ասի այդ կապիտանը, ու իմ համար առնվազն զարմանալի է, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ, ես կարամ ենթադրեմ, որ ինքը մի բան թաքցնում է: Մեր էրեխեքի հետ կատարվածը իրա աչքի առաջա եղել, ինքը պարտական է մեզ պատասխան տալու, թե ոնց ա ստացվել, որ ինքը թեկուզ այրվածքներով ողջ է մնացել, իսկ մեր 15 տղերքը կրակի բերան են մնացել:  Կապիտանը պիտի մեր աչքերի մեջ նայելով ասի, թե ինչ է կատարվել, եթե անգամ ինքը մեղավոր չի, ինքը ականատես է, ու ինքը պիտի մեզ ամենայն մանրամասնությամբ պատմի մեր գլխին եկածի պատճառը: Ես չգիտեմ, ինքը` ովա, ինչա, բայց լսել եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ  հրամանատար է եղել, ու նույն կերպ զինվորներին թողել` փախել ա: Չգիտեմ, ինչքանով ա ճիշտ, սխալ, բայց հիմա փաստա, որ ինքը ողջա, իմ տղան չկա, թող պատասխան տա, ինչո՞ւ:

-Լավ, ի վերջո, ըստ Ձեզ ինչպե՞ս է տեղի ունեցել այդ հրդեհը, Ձեզ ի՞նչ են պատմել:

-Տղերքը պառկած տեղները արդեն կենդանի չեն եղել, եթե կենդանի լինեին կրակը վրաները թեկուզ կիջնեին, կխախնեին, բայց տեղներում պառկած չէին մնա: Բոլորը մահճակալների վրա են պառկած եղել, ես ենթադրում եմ, որ ոչ մեկ կենդանի չի եղել այլեւս հրդեհի պահին: Եթե կենդանի լինեին հաստատ կփախնեին, վառվելով էլ կփախնեին, իրանց տակի դոշակները կքաշեին վրաները մի կերպ դուրս կպրծնեին: Ես իմ ինչ երկար կազարմա չէր, որ չհասցնեին  փախնել:

-Այսինքն մտածո՞ւմ եք...

-Հա ամեն ինչ էլ կարամ մտածեմ, չէին կարա տղերքը կրակը տեսնեին ու պառկած տեղներից իրար չգային, եթե կենդանի լինեին: Դավիթս էնքան ուշադիր էր քնում, որ մի շրխկոցից վեր էր թռնում, չէին կարա էդքան խորը քնեին զիվորները, էն էլ էդ հատվածում ծառայություն իրականացնողները: Էդ տղերքը սեպտեմբերի 13-ի կռվին են մասնակցել, ո՞նց կարային իրենք իրենց չփրկեին կրակի բերանից, անհնարա տենց բան: Իմ համար թիվ մեկ պատասխանատուն կապիտանն է, ո՞նց ա ստացվում, որ ինքը փրկվում է, բայց տղերքին գոնե ձայն չի տալիս, որ կրակի ճիրաններից փրկվեն: Ուրեմն մի բան կա, ես չգիտեմ, ով ու ինչ չափով է պատասխանատու, բայց իմ տղերքի մահը պետք է անպատասխան չմնա...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված