3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Որն է Իրան-Ադրբեջան առկա լարվածության մութ եվ բաց կողմերը

Թեմա

Ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ գնահատմամբ` թեպետ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն Իրանում ադրբեջանական կողմը փորձեց ներկայացնել` որպես ահաբեկչություն, սակայն այնտեղ կային որոշակի մութ եւ բաց մասեր:

— Մասնավորապես` իրանական կողմից մի շարք հարցեր են բարձրացվել, խոսքը հատկապես սոցիալական հարթակներում քննարկվող հարցերի մասին է: Եթե դա ահաբեկչություն էր, ապա ինչպես է ստացվում, որ դեսպանատան վրա հարձակում գործած անձի գործողություններն ընդամենը 20-25 րոպե են տեւել: Ի՞նչ են խոսել դեսպանատան ներսում, ինչո՞ւ է 20-23 րոպե հետո տեղի ունեցել սպանությունը: Այն պնդումները, որ քաղաքացին իրանական կողմից հարձակում էր գործել իր կնոջ պատրվակով, որպեսզի պարզաբանում ստանա, եւս մի քանի խնդիր են առաջացնում: Ինչքանով ես եմ տեղյակ, եթե օտարերկրյա քաղաքացին ամուսնանում է Իրանի քաղաքացու հետ, դառնում է ԻԻՀ քաղաքացի եւ միայն ամուսնու թույլտվությամբ կարող է լքել երկիրը: Տարբեր տեղեկություններ կան, որ իրանական կողմում ոստիկանությունը թույլտվություն չի տվել այդ կնոջն Իրանը լքել: Կա նաեւ տեղեկություն, որ այդ կինը անմիջապես Ադրբեջանի դեսպանատան միջոցով փախել է Բաքու եւ անհայտ է, թե որտեղ է գտնվում: Նաեւ կա տեղեկություն, որ նա հեռախոսակապով ձայնային հաղորդագրության միջոցով է շփվում իր երեխաների հետ: Ըստ իրանական կողմի`  նրա ամուսինը, որ գնացել էր Ադրբեջանի դեսպանատուն` իր հարցերի պատասխանները պահանջելու, շուրջ 3 ամիս ավելի քան 600 կմ կտրելով` անընդհատ եկել է դեսպանատուն ու գնացել` պատասխան ստանալու համար, սակայն ոչ մի հստակ պատասխան չի տրվել: Եվ արդյունքում եղել է այն, ինչ եղել է: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այս հանգամանքն օգտագործում է կեղծ պատրվակով եւ փորձում է Իրանի դեմ ատելության նոր ալիք բարձրացնել: Կա նաեւ այլ դիտարկում, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն կամ հարձակում էր, որպեսզի մեղքը բարդվի իրանական կողմի վրա: Վերջին դիտարկման հետ, իհարկե, այնքան էլ համաձայն չեմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ