Հիմա զինվորական համազգեստի փոփոխության մասին խոսելը, մեղմ ասած, թշնամական քայլի հերթական դրսեւորումն է. Աղեկյան
Ներքաղաքական
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԻ գնահատմամբ՝ հայկական բանակի ակունքներից է գալիս հայ զինվորի համազգեստը, որը արժանապատվության, հպարտության, հաղթանակի զգացում է ներշնչել մեզ՝ որպես հայ շարքային քաղաքացի: Ավելին՝ սուրբ է հայ զինվորի համազգեստը:
— Այսօր, տարածաշրջանում երբեմնի ամենամարտունակ ու ամենահզոր բանակը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է հայտնվել: Ազերի զինվոր կոչեցյալ լամուկները, որ միշտ վախեցել են հայ զինվորից, հիմա ծաղրում են, ստորացնում ու նվաստացնում: Մեր օրերում, թվացյալ խաղաղության պայմաններում, ամեն օր դաժան մահով զինվոր ենք կորցնում: Հայոց բանակի 15 զինվորի ահասարսուռ սպանդը առիթ չհանդիսացավ անգամ՝ երկրում սուգ հայտարարելու համար: 44-օրյա պատերազմի օրերին անթույլատրելի զինատեսակներից սպանված զինվորականների շիրիմների մոտ պղծվում է նրանց հիշատակը, նրանց ծնողները անարգվում են: Եվ էլի բազում խնդիրներ, ու էս ամենի ֆոնին՝ Հայոց բանակի զինվորական համազգեստ է որոշվել փոխել: Հուսանք, որ ԼԳԲՏՔ գույների ու կլուբնիչկայի` ելակի վրա չի կանգնի ընտրությունը: Մեր հպարտությունը` Հայոց ամենազոր բանակը, մի դասալիք ստահակի ձեռքով քստմնելի ու նենգ թուրքը վերացնում է: Համամիտ եմ, թերեւս փոփոխությունների ու նորացումների կողմնակից եմ ինքս էլ, բայց եկեք չմոռանաք զատել կարեւորն ու անհրաժեշտը: Այսօր, երբ թշնամին զորավարժություններ է անում ու հզորացնում իր անվտանգությունն ու պաշտպանությունը, երբ զինվորը չունի զորամաս, այլ Հայրենիքին է ծառայում կացարանում, երբ զինվորը չունի լվացքատուն, չունի զուգարան, չունի ճաշարան, չունի զենք ու խրամատ, մարտական ոգին անկման փուլում է, համազգեստի մասին խոսելը, մեղմ ասած, թշնամական քայլի հերթական դրսեւորումն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ