Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան

Լավրովն ասել է այն, ինչ ասում է Փաշինյանն ամեն օր. Բալասանյան

Ներքաղաքական

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «Россия 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հնչեցված մտքերը հերթական հակառուսական տրամադրություններն են բորբոքել Հայաստանում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ»

Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը: Մի շարք քաղաքական գործիչներ եւ փորձագետներ այն գնահատեցին որպես պրոադրբեջանական դիտարկում: Ի՞նչ կասեք այս մասին:

— ՌԴ ԱԳ նախարարի այդ դիտարկումներն ավելի շատ պետք է դիտարկել ոչ թե որպես պրոադրբեջանական, այլ` նախազգուշական` ուղղված առաջին հերթին այն ուժերին, որոնք օրնիբուն աշխատում են Հայաստանում արեւմտյան օրակարգ ձեւավորելու ուղղությամբ: Իհարկե, այս հայտարարությունը չէր կարող կապ չունենալ Հայաստան Եվրոպական միության դիտորդների այցի հետ, եւ այս տեսանկյունից, ըստ էության, Լավրովը ոչ մի նոր բան չասաց: Այո՛, ըստ միջազգային իրավունքի եւ միջազգայնորեն ընդունված սահմանների, այդ 7 շրջանները Ադրբեջանին էին պատկանում: Նաեւ Հայաստանն էր, ըստ էության, ընդունում, որովհետեւ բանակցություներն ընթանում էին այդ շրջանների վերադարձի հետ կապված` կարգավիճակի փոխարեն: Լավրովը չասաց, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին, այլ խոսեց 7 շրջանների մասին: Կարծում եմ` այստեղ մի փոքր հետաքրքիր ճկունություն է ցույց տալիս ռուսական կողմը, որովհետեւ Լավրովի նման բազմափորձ քաղաքական գործիչը, դիվանագետը չէր կարող, ուղղակի, սայթաքում թույլ տալ կամ միակողմանի հայտարարություն անել` շատ լավ հասկանալով, որ իր այդ հայտարարությունները Հայաստանում առաջ է բերելու հակառուսական ալիք, որից շտապելու են օգտվել առաջին հերթին այն աշխարհաքաղաքական կենտրոնի ներկայացուցիչները, ում դեմ այսօր Ռուսաստանը պայքարում է:

— Կան նաեւ տեսակետներ, թե այն, ինչ ասաց Լավրովը, լիովին տեղավորվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշման տրամաբանության մեջ։  Հետեւաբար, տարածաշրջանի ապագայի հետ կապված կա ձեւավորված կոնսենսուս: Որքանո՞վ է այս վարկածը հնարավոր:

— Եթե այդ կարծիքը կամ տեսակետը փորձենք ավելի մանրամասն դիտարկել, ապա Լավրովի այս հայտարարությունը կարող է տեղավորվել նաեւ այդ տրամաբանության մեջ: Այսինքն` Արցախը եւ յոթ շրջաններն առանձնացնել իրարից եւ չդիտարկել այդ յոթ շրջանների մեջ: Հետեւաբար, չեմ բացառում, որ կարող է նաեւ այդպիսի կոնսենսուս կամ գոնե խոսակցությունների մակարդակով ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերված լինի` Արցախի հարցի լուծման տարբերակ առաջ քաշելու հետ կապված: Այդ առումով նաեւ փորձելու վերակենդանացնել կամ ձեւավորել միջազգային նոր ֆորմատ, որն արդեն կսկսի զբաղվել հարցի կարգավորմամբ այդ տեսանկյունից: Ընդգծում եմ` Արցախի մասին Լավրովը ոչինչ չասաց, այլ խոսեց 7 շրջանների տրամաբանության մեջ: Այո, հետո ասաց, որ Արցախը բոլշեւիկներն են հանձնել եւ այլն, բայց 7 շրջանների ադրբեջանական պատկանելիության թեզում Լավրովը Արցախի մասին չնշեց:

— Բայց ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` ակնարկելով, որ այստեղ բազմաշերտ իրավիճակ է: Ի՞նչ նկատի ուներ:

— Իմ պատկերացմամբ` ակնարկը վերաբերում է հայկական կողմի վերջին շրջանում անընդհատ շրջանառվող Ալմաթիի հռչակագրին: Չգիտեմ` որտեղից են պեղել այդ հռչակագիրը եւ դրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին, բայց այն մեր շահերի տեսանկյունից այդքան էլ լավ հռչակագիր չէ: Բայց այստեղ կարեւոր է այն, որ Ադրբեջանն Ալմաթիի հռչակագրին միացել է 1993 թվականին: Այսինքն` երբ միացել է, այդ ժամանակվանից է սկսել այդ հռչակագիրը տարածվել նրա վրա: Իսկ այդ ժամանակ Ադրբեջանի կազմում Արցախը չի եղել: Հետեւաբար, այո՛, Ադրբեջանի տարածքները Խորհրդային միության ներքին տարածքային ամբողջականության մեջ են ընդունվել Ալմաթիի հռչակագրով: Բայց շեշտում եմ` ոչ թե 1991 թվականին, այլ` 1993: Լավրովն ասելով, որ «այստեղ բազմաշերտ իրավիճակ է», կարծում եմ` հենց սա նկատի ուներ:

Ոչ հայանպաստ Ալմաթիի հռչակագրի վրա հղում էր կատարում հենց Նիկոլ Փաշինյանը: Իսկ հիմա Լավրովն ասում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով: Այս դեպքում` ինչո՞ւ է սվիններով ընդունվում Լավրովի ասածը, եթե նույնը բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանը:

— Ուղղակի, Հայաստանում, կարծես, օրակարգ է դարձել, որ նույնը, ինչ ասում է Արեւմուտքը այդքան էլ աղմուկ չի բարձրացնում, բայց եթե այդ մասին ասում է Ռուսաստանը, անմիջապես սկսում են աղմկել` առանց հարցի մեջ խորանալու: Լավրովն իր հայտնի հարցազրույցում կրկնում եմ` նոր բան չի ասել, այլ ասել է այն, ինչ ասում է Հայաստանի վարչապետն ամեն օր: Բայց Լավրովը մանեւրելու տեղ է թողնում եւ նշում է, որ եթե Հայաստանն էլ է ուզում Ալմաթիի հռչակագիրը վերցնել որպես հիմք, եկեք վերցնենք ու, միեւնույն ժամանակ, ընդգծում է, որ այստեղ կա «բազմաշերտ իրավիճակ»: Այն, ինչպես ասացի, 1991 եւ 1993 թվականների տարբերությունների մասին է, որի վրա որեւիցե մեկն ուշադրություն չի դարձնում: Մի բան էլ չի քննարկվում, թե ի՞նչը եղավ պատճառ, որ ՌԴ ԱԳ նախարարի նման զուսպ քաղաքական գործիչը սկսում է ոչ թե տողերի արանքում ներկայացնել իր մտադրությունը կամ իրենց պետության դիրքորոշումը, այլ ուղղակի հայտարարում է: Փոխանակ խոսենք այն հատվածի մասին, որտեղ սայթաքել ենք, խոսում ենք, թե ինչ է ասել Լավրովը: Նա ասել է այն, ինչ ասում էին բոլորը 30 տարի, բայց այդ ասելուն զուգընթաց դե ֆակտո ընդունում էին Արցախը, որպես անկախ պետություն: Այնպես որ, ասելը դեռ չի նշանակում, որ «պեչատեցին»` որպես իրողություն, եւ այն բեկանման ենթակա չէ ու անփոփոխ  պետք է մնա: Ո՛չ, միջազգային դիվանագիտությունը հենց այն է, որ քո երկրի արտաքին քաղաքականությունը վարող մարդիկ այնքան հմտություն ունենան, որ վնասի միջից էլ փորձեն օգուտ պեղել, ինչպես անում են անգլիացիները, այլ ոչ թե նստեն ու ասեն` եթե իրենք այդպես են ասում, ամբողջ աշխարհն այդպես է ասում, ուրեմն` այո՛, այդպես է: Պետությունն իր քաղաքականությունը վարելուց պետք է անի ամեն ինչ իրենից կախված, որվհետեւ դիվանագիտությունը շատ հաճախ ասում են, որ անհնարինի արվեստ է: Ուստի` անհնարինն անգամ պետք է անես, որպեսզի քո երկրի արտաքին քաղաքական շահերը առաջ մղեց:

«ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԷԼ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ԲԱՌԸ»

Լավրովյան հարցազրույցի վերաբերյալ դիսկուրսից լուսանցքում մնաց այն, որ նա ասել է. «ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ՌԴ առաջարկը դեռ արդիական է, եւ եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»: Սա նշանակո՞ւմ է, որ սին են այն կարծիքները, թե Ռուսաստանը «ձեռքերը լվանում է» Հայաստանից:

— Ոչ միայն ձեռքերը չի լվանում, այլ այստեղ էլ կար թաքնված ուղերձ Լավրովի կողմից Հայաստանի իշխանություններին: ՀՀ իշխանությունները եւ մերձիշխանական շրջապատը սպասարկող լրատվամիջոցները ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո միաբերան սկսեցին գոռալ, թե Հայաստանի պահանջները չեն կատարվել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը` ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ: Բայց ի՞նչ է դուրս գալիս, դու ՀԱՊԿ-ին ասում ես` եթե քաղաքական գնահատական չես տալիս Ադրբեջանի գործողություններին, ուրեմն` մենք այդ փաստաթուղթը չենք ստորագրում, որով պետք է մեզ զենք տաս, ՀԱՊԿ առաքելություն տեղակայես Հայաստանում: Ստացվում է, որ ամեն օր խոսում են, թե ինչու ՀԱՊԿ-ն առաքելություն չի ուղարկում, բայց հիմա երբ եկել է ուղարկելու ժամանակը, ասում են` չէ, դուք պետք է նախ գնահատական տաք Ադրբեջանի գործողություններին: Մինչդեռ եթե ՀԱՊԿ-ն ուղարկում է այստեղ առաքելություն, այն, ըստ էության, արդեն իսկ գնահատական է, եւ ամեն ինչ չէ, որ թղթի վրա սեւը սպիտակի վրա պետք է գրվի ու ստորագրվի: Բայց այստեղ Լավրովի ասածի մեջ երկրորդ հարցն է առաջանում` իսկ Եվրոպական միությունը` որպես կառույց, տվե՞լ էր քաղաքական գնահատական, որ Հայաստանը շտապեց այսպես բերանքսիվայր եւ առաջանցիկ տեմպերով ընդունել Եվրամիության 100 դիտորդների մեր տարածքում: Ընդ որում` հիշեցնեմ` երկու տարի ժամկետով պարեկային առաքելություն կատարելու իրավունքով, ինչը նոնսենս է: Եվրոպական միությունը, նվազագույնը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է հայտարարեին, որ Ադրբեջանի սեպտեմբերյան կամ դրանից առաջ իրականացված գործողությունները օկուպացիա է, ուստի` Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքից: Եթե չի ասվել, բայց այն չի խանգարել, որ ԵՄ դիտորդները գան, հետեւաբար ի՞նչն է խանգարում, որ ԵՄ դիտորդների փոխարեն` Հայաստան գան ՀԱՊԿ անդամ երկրների, առաջին հերթին ՌԴ զինված ուժերը, այլ ոչ թե սովորական եվրոպական դիտորդներ` ոստիկանական լիազորություններով:

Համենայնդեպս, հիմա ստացվում է, որ Ռուսաստանը գնահատական է հնչեցնում, թե «Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը», ինչն անընդունելի է մեզ համար: Բայց ԵՄ-ի կողմից նման ձեւակերպումներ չկան

— Եվրոպան իր վարած քաղաքականությամբ միշտ էլ ընդունել է , որ այդ տարածքները ադրբեջանական են եւ Հայաստանի կողմից օկուպացված են: Ավելին` միշտ էլ այդ մասին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ բարձրաձայնել են, ուղղակի, հիմա առիթն օգտագործվեց, որ Լավրովն է ասում, ինչի շուրջ աղմուկ ստեղծեցին: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ էր ասում այդ տարածքների մասին: Մոռացե՞լ եք, որ Վարդան Օսկանյանն էլ էր օգտագործում «օկուպացված» բառը: Հայաստանի ներկայիս իշխանություններն էլ են օգտագործում այդ բառը: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե այդ բառից են նեղվել, այլ նեղվել են, որ Ռուսաստանն է նման բան ասել: Բայց Ռուսաստանն ինչ էլ ասեր, միեւնույնն է, հիմա խնդիր է դրված սեւացնել, ավելի լարել հայ-ռուսական հարաբերությունները: Դրա փոխարեն` մեր դեսպանը պետք է գնար ՌԴ արտգործնախարարություն եւ ասեր, որ ինչ-որ տարընթերցում է եղել, որը հայ հասարակության մեջ խնդիր է առաջացրել, ինչպե՞ս անենք, որ հետայսու նման կիկսեր չլինեն: Փոխանակ այս հարցը բարձրացնենք հավասարը հավասարի պես մեր գործընկերջ հետ, մամուլի միջոցով մեսիջներ ենք հղում: Մեսիջներով եւ մամուլով երկիրը ղեկավարելը լավ բանի չի բերելու: Այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ մեզ շռայլութուն թույլ տանք մամուլով դաշնակցի հետ շփվելու կամ մամուլով նեղանանք ու բարիշենք: Սա խնդիր է, որին պետք է լուրջ վերաբերել, բայց, կարծես թե, շարունակում ենք անլուրջ վերաբերել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top