⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Ինչ է այս տարի սպասվում թատրոններում. տնօրենները փակագծեր են բացում

Մշակութային

Դժվարին այս օրերին մշակութային կյանքը ոչ միայն դիմակայում է, այլ նաեւ անում է ամեն ինչ, որպեսզի թատերական իրադարձությունների պակաս չունենա թատերասեր հանդիսատեսը: Իսկ թե ինչ է սպասվում 2023 թվականին թատրոններում, ներկայացնում ենք մանրամասներ երկրի առաջատար թատրոններից երկուսի ղեկավարների մեկնաբանությամբ:

«ԱՌԱՋՆԱԽԱՂԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ ասաց, որ այս տարի նախատեսել են ութ նոր ներկայացում, որոնց մի մասի փորձերն արդեն սկսվել են:

«Վստահ եմ, որ առաջնախաղերն ավելին են լինելու, քան նախատեսված է: Փետրվարի 25-26-ին կլինի «Բանալի երկուսի համար» ներկայացման պրեմիերան (բեմադրիչ՝ Անուշ Սարգսյան): Փետրվարի 28-ին «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում հանդիսատեսի դատին կհանձնվի «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը (բեմադրիչ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյան): Զուգահեռ հիմա փորձեր են ընթանում, եւ մարտի երկրորդ կեսին Սամսոն Ստեփանյանը կհանձնի Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումը: Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից ընթանում են  «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացման փորձերը, որը հանդիսատեսի դատին կհանձնենք այս տարվա սեպտեմբերին: Հրավիրված ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը, որը նախորդ տարի եւս մեզ մոտ արեց շատ հաջողված ներկայացում՝ «Վերոնիկան որոշում է մեռնել», այս տարի բեմադրելու է Վոլոդինի «Կապույտ մորուքի յոթ կանայք» պիեսը: Ապրիլին նախատեսվում է արգենտինացի հեղինակի «Տատը» ներկայացման, իսկ աշնանը Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղերը», - նշեց Կարո Շահբազյանը:

Նոր ներկայացումներից բացի, պարոնյանցիներին սպասվում է նաեւ միջազգային փառատոների մասնակցություն: Թատրոնի տնօրենն ասաց, որ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ կմասնակցեն Հունգարիայում մայիսին կայանալիք թատերական միջազգային փառատոնին: Հրավերներ կան Միացյալ Նահանգներից եւս: Իսկ փետրվարի 12-18-ը Միլանի թատերական միջազգային փառատոնին կմասնակցեն «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Արդեն հրավեր ունեն հունիսին Կիպրոսում կայանալիք թատերական միջազգային փառատոնին մասնակցելու, որտեղ ներկայացվելու է «Ներոն եւ Սենեկա» ներկայացումը:

«Ասեմ նաեւ, որ փետրվարի 20-25-ը ԱՄԷ-ում կայանալու է Թատերական միջազգային կոնգրես, որտեղ ներկա են լինելու բազմաթիվ երկրների թատերական փառատոների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւս մասնակցելու է՝ միջազգային կապերն ընդլայնելու նպատակով», - մանրամասնեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը եւ, եզրափակելով խոսքը՝ շեշտեց. «Թող Հայաստան երկրին խաղաղություն լինի, մեր սահմաններն անսասան լինեն, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք  զբաղվել մեր գործով եւ արարել»:

«ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԼԻՆԵԼՈՒ»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ խոստանում է, որ այս տարին նախորդի համեմատ՝ ոչ պակաս հագեցած է լինելու նոր ներկայացումներով: Պարզվում է՝ գարնանը պատրաստվում են հանդիսատեսին ներկայացնել վեց նոր ներկայացում:

«Գարնան սկիզբը հանդիսատեսի համար աննախադեպ է լինելու: Մարտի 24-ին, 25-ին, 26-ին բեմ կբարձրանա «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը (բեմադրիչ` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան): Այն բեմադրվում է Ալ. Օստրովսկու  պիեսի հիման վրա: Այս տարի լրանում է Օստրովսկու 200-ամյակը, եւ թատրոնի համար թիրախային է նրա գործերից մեկը բեմադրելը: Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր կատակերգություն` «Երկնագույն կակաչների փունջը» (բեմադրիչ` Իրինա Հարությունյան): Այն լինելու է անակնկալ, իսկ թե ինչով է առանձնանում, փակագծեր չեմ բացի: Ապրիլի 21-22-ին սպասվում է եւս մեկ առաջնախաղ: Պիեսի բեմադրությունը սկսել էր երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավաղ, նա չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքը, եւ այն այժմ ավարտում է նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը: Այն շատ հետաքրքիր պատմական վեպ-ներկայացում է, որը կներկայացվի մոդեռն տարբերակով: Իսկ մայիսի սկիզբ կունենանք առաջնախաղ մանկական ներկայացման՝ «Մկների ժողովը» (բեմադրիչ` Նունե Կիրակոսյան): Երգերով, պարերով հագեցած մի հեքիաթ է այն լինելու, որը կարծում եմ մեր փոքրիկները եւ, ինչու ոչ, մեծիկները սիրով կդիտեն: Մայիսի վերջին հանդիսատեսին կներկայացվի «Զառանցանք երկուսով» ներկայացումը (բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան): Փոքր բեմում արդեն փորձերն են ընթանում «Ֆարյատիվի երազանքները» պիեսի հիման վրա՝ նոր ներկայացման, որը բեմադրում է Ռուսաստանից եկած Օլեգ Գալեցկին: Աշնանը, կարծում եմ՝ կունենանք եւս մի նոր ու շատ հետաքրքիր ներկայացում՝ Նորա Գրիգորյանի բեմադրությամբ՝ Բուլգակովի գործերից մեկի հիման վրա: Դե իսկ Ամանորին ընդառաջ կլինեն էլի նոր անակնկալներ», - ասաց Մ. Մխիթարյանը:

Ի դեպ, թատրոնի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կունենան բազմաթիվ հյուրախաղեր, սպասվում է ակտիվ մասնակցություն՝ միջազգային փառատոներ եւս:

«Ապրիլին Սանկտ Պետերբուրգում խաղալու ենք «Բալզամինովի ամուսնությունը»: «Բալթյան տուն» փառատոնի շրջանակում է այն լինելու, որը շատ լուրջ եւ մեծ փառատոն է, եւ որին մեր թատրոնը գրեթե ամեն տարի մասնակցում է: Այն շատ պատվաբեր փառատոն է: Հունիսին Մոսկվայում կմասնակցենք Չեխովյան փառատոնին, որն աշխարհի լավագույն եւ հետաքրքիր փառատոներից է: Այս փառատոնին կներկայանանք «Գարդենիա» ներկայացումով (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան): Մոսկվայից հետո՝ միանգամից գնալու ենք Պլատոնյան փառատոնին, որն իր մեջ ընդգրկում է թե՛ նկարչություն, թե՛ երաժշտություն եւ թե՛ թատերական ներկայացումներ, որտեղ եւս կցուցադրենք «Գարդենիան»: Այժմ քննարկում ենք եւս 2-3 փառատոների մասնակցության հարցը», - ընդգծեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է թատրոնի տեխնիկական վերազինման ուղղությամբ աշխատանքներին, Մ. Մխիթարյանը փակագծեր բացեց. «Շատ ցավոտ հարց է, նախատեսում էինք, որ անցած տարվա հոկտեմբերից պետք է կանգնեինք տեխնիկական վերազինման, բայց սեպտեմբերյան դեպքերից հետո՝ ամեն ինչ փոխվեց մեր երկրում: Հիմա կոնկրետ ամիսներ եւ օրեր չեմ ուզում նշել, որովհետեւ ամեն ինչ շատ ավելի բարդ է… Տա Աստված, խաղաղություն լինի մեր երկրում, եւ այլեւս կորուստներ չունենանք: Սա է ամենագլխավորն ու կարեւորը, իսկ մնացած լուսային, ձայնային կամ աթոռների խնդիրները, վերանորոգման հարցը, լիահույս եմ՝ կլուծվի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված