Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով Զառային Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակը Էստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համար Գրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզին Զառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբի Աստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայով Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը 2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Իրանն ու Ադրբեջանը մտել են երկարաժամկետ թշնամանքի փուլ

Միջազգային

Ի­րա­նը տե­սա­կա­նո­րեն հաս­տատ­ված է հա­մա­րում, որ նա­խօ­րե­ին Սպա­հա­նում ի­րա­նա­կան ռազ­մա­կան օ­բյեկ­տի վրա հար­ձակ­ման թի­կուն­քին կանգ­նած է Իս­րա­յե­լը: Հա­մե­մա­տել են գրո­հած ա­նօ­դա­չու թռչող սար­քի մնա­ցորդ­նե­րը 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 25-ին Բեյ­րու­թից հա­րավ ըն­կած վթա­րից հե­տո լի­բա­նան­ցի զին­վոր­նե­րի գրա­ված իս­րա­յե­լյան ա­նօ­դա­չո­ւի մնա­ցորդ­նե­րի հետ՝ հիմ­նա­վո­րե­լով, որ դ­րանք հա­մար­ժեք են:

ԻՍ­ՐԱ­ՅԵ­ԼԻ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Սա, հաս­կա­նա­լի է, դեռ վերջ­նա­կան հաս­տա­տու­մը չէ: Այ­սինքն, իս­րա­յե­լյան ա­նօ­դա­չուն կա­րող էր Ի­րա­նում հայտն­վել եր­րորդ կող­մի մի­ջո­ցով. վա­ճա­ռել են, ինչ-որ մե­կը գնել եւ օգ­տա­գոր­ծել է: Սա­կայն Ի­րա­նում մեծ են հա­մա­րում հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Իս­րա­յե­լն ուղ­ղա­կի­ո­րեն կամ ա­նուղ­ղա­կի­ո­րեն ներգ­րավ­ված է հար­ձակ­ման մեջ: Նա­եւ այն ա­ռու­մով, որ ե­թե ան­գամ գոր­ծո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­րել են ի­րա­նա­կան ներ­քին ինչ-որ ու­ժեր, ա­պա բազ­միցս է հիմ­նա­վոր­վել, որ այդ ու­ժե­րը գտնվում են իս­րա­յե­լյան եւ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյուն­նե­րի, ինչ­պես նա­եւ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում են Ադր­բե­ջա­նի հետ: Գու­մա­րե­լով այս ա­մե­նին նա­եւ փաս­տը, որ Ադր­բե­ջա­նը մի­ան­գա­մայն մտա­ցա­ծին պատր­վա­կով հա­նեց իր դես­պա­նա­տունն Իրա­նից, Թեհ­րա­նի փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան մոտ ա­ռաջ­նա­յին պլան է ե­կել այն տես­լա­կա­նը, որ այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցում գործ ու­նեն ա­ռա­ջին հեր­թին այդ ե­րեք երկր­նե­րի՝ Իս­րա­յե­լի, Բրի­տա­նի­ա­յի եւ, որ­պես ա­վե­լի ներ­քե­ւի օ­ղակ, նա­եւ Ադր­բե­ջա­նի հետ:

Մյուս կող­մից էլ, պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նից  չու­շա­ցավ նա­խազ­գու­շա­ցու­մը, որ ի­րենց նկատ­մամբ ագ­րե­սի­ա­յի դեպ­քում պա­տաս­խանն ան­խու­սա­փե­լի է: Եվ դա, ի­հար­կե, պարզ հաս­կա­նում են նա­եւ Իս­րա­յե­լում: Ա­մեն դեպ­քում, թե­եւ պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը շտա­պեց Թել Ա­վիվ, ըստ ա­մե­նայ­նի, ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րը բա­ցա­ռե­լու հա­մար, սա­կայն ԱՄՆ-ի մյուս քայ­լե­րը գա­լիս են հու­շե­լու, որ նման զար­գա­ցում­ներն ա­մե­նե­ւին էլ չեն բա­ցա­ռվում: Այս­պես, Ի­րա­նում հար­ձա­կում­նե­րից շատ չան­ցած, ա­մե­րի­կյան ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ա­վի­ա­ցի­ան մի շարք թռիչք­ներ ի­րա­կա­նաց­րեց դե­պի Իս­րա­յել: Փոր­ձա­գի­տա­կան նախ­նա­կան տվյալ­նե­րով, Իս­րա­յել է ժա­մա­նել 7 բեռ­նա­տար Քա­թա­րից, 5-ը՝ Թուր­քի­ա­յից, 4-ը՝ Չի­կա­գո­յից եւ այլն: Փոր­ձա­գետ­նե­րը են­թադ­րում են նա­եւ, որ դրանք ներկ­րել են 1000 կմ-ից ա­վել հե­ռա­հա­րու­թյամբ «ցա­մաք-ցա­մաք» դա­սին, ինչ­պես նա­եւ հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի հա­մար հրթիռ­ներ, հրթի­ռա­յին ռա­դի­ո­տե­ղո­րո­շիչ հա­մա­կար­գեր եւ այլն: Մի­ա­ժա­մա­նակ կա նա­եւ լուր, որ Իս­րա­յելն էլ իր հեր­թին ա­րա­գո­րեն Ուկ­րա­ի­նա­յից հետ է կան­չել իր բա­նա­կի 538 հրա­հան­գիչ­նե­րի, ո­րոնք ուկ­րա­ի­նա­կան զին­վոր­նե­րին վար­ժեց­նե­լուց զատ, նա­եւ տե­ղում ու­սում­նա­սի­րում է­ին ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի հետ պայ­քա­րե­լու հնա­րա­վոր մար­տա­վա­րու­թյու­նը:

Այս դե­տալ­նե­րը հու­շում են, որ գո­նե Թել Ա­վիվն ու Վա­շինգ­տո­նը տես­նում են Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի մի­ջեւ հրթիռ­նե­րի եւ ա­նօ­դա­չու­նե­րի հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման վտանգ, սա­կայն դրա­նով հան­դերձ, ցա­մա­քա­յին բա­խում­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը ա­վե­լի փոքր է: Բանն այն է, որ ծո­վից Ի­րան ներ­խուժ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը մաս­նա­գետ­ներն ան­լուրջ են հա­մա­րում, հաշ­վի առ­նե­լով ի­րա­նա­կան հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի փաս­տը, ո­րոնց դեմ ան­զոր կլի­նեն ծո­վա­յին բո­լոր ՀՕՊ հա­մա­կար­գե­րը: Ցա­մա­քից ներ­խուժ­ման հա­մար Ի­րաքն ար­դեն հայ­տա­րա­րել է, որ չի դառ­նա պլաց­դարմ, եւ են­թադ­րե­լի է, որ նույն մո­տե­ցու­մը կցու­ցա­բե­րի նա­եւ Թուր­քի­ան:

Բայց կա նա­եւ վեր­ջին տար­բե­րա­կը՝ Ադր­բե­ջա­նի հա­րա­վա­յին հատ­վա­ծի եւ Նա­խի­ջե­ւա­նի օգ­տա­գոր­ծու­մը, եւ չե­զոք փոր­ձա­գետ­ներն այդ տար­բե­րակն ա­մե­նե­ւին էլ չեն բա­ցա­ռում: Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն ֆունկ­ցի­ան, որ այս ամ­բողջ պատ­մու­թյան մեջ ի ցույց դրեց Ադր­բե­ջա­նը: Այդ թվում, դես­պա­նա­տան տար­հա­նու­մը, ո­րը նույն մաս­նա­գետ­նե­րը հակ­ված են նա­եւ հա­մա­րել նա­խա­պա­տե­րազ­մյան նա­խա­պատ­րաս­տա­կան քայլ:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՓԱ­ՇԱ­ԶԱ­ԴԵՆ

Այս­պի­սով, ի­րա­տե­սա­կա՞ն է Ի­րա­նի դեմ ար­շավն ադր­բե­ջա­նա­կան թա­տե­րա­բե­մից: Նա­խօ­րե­ին այդ տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նու­թյան օգ­տին ար­տա­հայտ­վեց մի­ջազ­գայ­նա­գետ, ա­մե­րի­կյան ի­րո­ղու­թյուն­նե­րից քա­ջա­տե­ղյակ Սու­րեն Սարգ­սյա­նը: «Մի մո­ռա­ցեք պետ­քար­տու­ղա­րու­թյան այն հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ե­թե Ի­րան-Ադրբե­ջան ռազ­մա­կան բա­խում լի­նի, ա­պա ԱՄՆ-ն Ադր­բե­ջա­նի կող­քին է կանգ­նե­լու: Այ­սինքն, Ի­րա­նին պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ներ­քա­շե­լու լա­վա­գույն մի­ջոց­նե­րից մե­կը դի­տարկ­վում է Ադր­բե­ջա­նը...»,- նշում է քա­ղա­քա­գե­տը: Ա­պա նա նա­եւ դե­տա­լա­վո­րեց. «Մո­տա­վո­րա­պես պարզ է չէ՞, թե որ­տեղ եւ ինչ սցե­նա­րով է տե­ղի ու­նե­նա­լու Ի­րան-Ադրբե­ջան (Թուր­քի­ա)-Իսրա­յել հնա­րա­վոր բա­խու­մը: Նա­խի­ջե­ւան-Սյու­նիք-ԼՂ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում: Այլ կար­ծիք­ներ կա՞ն»:

Ի­հար­կե, սա մի­ան­գա­մայն հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից է, ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում, որ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն սրել հա­կա­ի­րա­նա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, ընդ­հուպ՝ դրան կրո­նա­կան ե­րանգ տա­լու փոր­ձե­րով: Այս տե­սան­կյու­նից, ի­հար­կե, պա­տա­հա­կան չի կա­րող լի­նել նա­եւ նա­խօ­րե­ին Կով­կա­սի մահ­մե­դա­կան­նե­րի գրա­սե­նյա­կի նա­խա­գահ Ալ­լահ­շու­քյուր Փա­շա­զա­դե­ի հայ­տա­րա­րու­թյու­նը: Փա­շա­զա­դեն, ով մինչ այդ պնդում էր, որ «Իրա­նը եղ­բայր է Ադր­բե­ջա­նի հա­մար», հան­կարծ կտրուկ փո­խեց մո­տե­ցու­մը՝ հայ­տա­րա­րե­լով. «Մենք դա­տա­պար­տում ենք Ի­րա­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տան մոտ տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չու­թյու­նը: Այ­սօր ի­րենց ցա­վակ­ցու­թյուն­ներն են հայտ­նել մեր երկ­րի բո­լոր կրոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Սա վկա­յում է Ադր­բե­ջա­նում հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան եւ ազ­գա­յին մի­աս­նու­թյան առ­կա­յու­թյան մա­սին: Ի­րա­նից նա­հա­տակ ենք բե­րել, ո­րը եղ­բայ­րա­կան ենք հա­մա­րել: Հի­մա մենք գի­տենք, որ նրանք մեր եղ­բայր­նե­րը չեն, նրանք Հա­յաս­տա­նի եղ­բայր­ներն են: Ինչ­պես հայ­տա­րա­րել է նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւը, տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյու­նը ա­հա­բեկ­չու­թյուն է... Ի­րա­նում մոտ 40 մի­լի­ոն ադր­բե­ջան­ցի­ներ ռե­ժի­մի գե­րի են»:

Դեռ մի կողմ թող­նենք հար­ցը, թե ի՞նչ կապ ու­նի այս­տեղ Հա­յաս­տա­նը, նկա­տենք, որ այս­պի­սով Փա­շա­զա­դեն միտք է փոր­ձում ներշն­չել: Նախ, թե իբր Ադր­բե­ջա­նում կա «ազգա­յին մի­աս­նու­թյուն» եւ դրա տակ, ի­հար­կե, հաս­կա­նում է նա­եւ կրո­նա­կան մի­աս­նու­թյուն: Դրա­նով էլ, ի­հար­կե, փոր­ձում է ա­ռաջ տա­նել այն միտ­քը, որ Ադր­բե­ջա­նի շի­ա-մահ­մե­դա­կան մե­ծա­մաս­նու­թյունն ա­մե­նե­ւին էլ շի­ա-իսլա­մի ա­ռաջ­նորդ Ի­րա­նի հո­գե­ւոր են­թա­կա­յու­թյան տակ չեն, այլ իր ու Ա­լի­ե­ւի: Եվ երկ­րոր­դը, որ նա­եւ «Իրա­նի մոտ 40 մի­լի­ոն ադր­բե­ջան­ցի­նե­րը» պետք է այդ ուղ­ղու­թյամբ ա­ռաջ­նորդ­վեն, ընդ ո­րում՝ դեմ դուրս գա­լով ի­րա­նա­կան շի­ա-իսլա­մի ա­ռաջ­նորդ­նե­րին: Հա­յաս­տանն այս­տեղ կապ չու­նի, պար­զա­պես «նրանք Հա­յաս­տա­նի եղ­բայր­ներն են» տրա­մա­բա­նու­թյամբ Փա­շա­զա­դեն փոր­ձում է իր այդ գա­ղա­փար­նե­րի հա­մար կրո­նա­կան հիմք սար­քել:

Ի­րա­կա­նում ի­րեն Կով­կա­սի մահ­մե­դա­կան­նե­րի ա­ռաջ­նորդ հա­մա­րող Ալ­լահ­շու­քյու­րը, ով տա­րի­ներ ա­ռաջ ար­հես­տա­կա­նո­րեն նման ֆունկ­ցի­ա է ի­րեն վե­րագ­րել, ան­գամ Ադր­բե­ջա­նի մու­սուլ­ման­նե­րի ա­ռաջ­նորդ չէ: Այդ երկ­րի ոչ ադր­բե­ջան­ցի շի­ա­ա­կան զանգ­ված­նե­րը կրո­նա­կան ա­ռու­մով ի­րենց գե­րա­գույն իշ­խա­նու­թյուն են ճա­նա­չում Թեհ­րա­նին: Փա­շա­զա­դեն էլ, հաս­կա­նա­լի է, նման հայ­տա­րա­րությ­ուն­ներն ա­նում է Ա­լի­ե­ւի հրա­հան­գով, եւ հենց սա է այս­տեղ ա­մե­նա­կա­րե­ւոր դե­տա­լը: Այ­սինքն, Ա­լի­ե­ւը սրա­նով մի կող­մից ցույց է տա­լիս, որ շա­րու­նա­կում է Ի­րա­նի հետ սուր հա­կա­մար­տու­թյու­նը: Բայց մյուս կող­մից էլ, ի­հար­կե, հաս­կա­նում է, որ ան­գամ սե­փա­կան երկ­րի, էլ ուր մնաց՝ Ի­րա­նի 40 մի­լի­ոն «ադրբե­ջան­ցի­նե­րին» Թեհ­րա­նի «ռե­ժի­մի» դեմ հա­նե­լու շան­սե­րը քիչ են: Դի­մել է Փա­շա­զա­դե­ի օգ­նու­թյա­նը, բայց նա­եւ, ըստ ա­մե­նայ­նի, ներ­քուստ վստահ լի­նե­լով, որ դա լուրջ չէ. Փա­շա­զա­դե­ի կո­չով չէ, որ շի­ա-իսլա­մա­կան աշ­խար­հը կա­րող է դեմ դուրս գալ իր ի­րա­կան հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ­նե­րին: Իսկ հա­կա­ռա­կը կա­րող է լի­նել. քիչ չեն օ­րի­նակ­նե­րը, որ Ադր­բե­ջա­նի հա­րա­վա­յին շի­ա­ա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը, ո­րոնք սերտ կա­պե­րի մեջ են Թեհ­րա­նի հետ, կտրուկ դեմ են դուրս ե­կել Բաք­վին:

Ու երբ չնա­յած այս ի­րո­ղու­թյուն­նե­րին, Ա­լի­ե­ւը հրահ­րում եւ շա­րու­նա­կում է Ի­րա­նի հետ սուր հա­կա­սու­թյուն­նե­րը, դա, ի­հար­կե, վկա­յում է եր­կու բա­նի մա­սին: Նա կար­ծում է, որ հա­մա­պա­տաս­խան թի­կունք ու­նի՝ ի դեմս Իս­րա­յել-ԱՄՆ-ՆԱ­ՏՕ ուղ­ղու­թյան, եւ երկ­րոր­դը, որ մեծ ա­խոր­ժակ է փայ­փա­յում Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ: Ընդ ո­րում, այս երկ­րորդ դե­տա­լը նա­եւ Ի­րա­նում են պարզ գի­տակ­ցում: Օ­րի­նակ, ի­րա­նա­կան քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Էհ­սան Մո­վա­խե­դյա­նը ու­շադ­րու­թյուն է դարձ­րել այն փաս­տին, որ Թեհ­րա­նում դես­պա­նա­տու­նը փա­կե­լով, Ա­լի­ե­ւը պա­հել է Թավ­րի­զի հյու­պա­տո­սա­րա­նը՝ մեկ­նա­բա­նե­լով. «Բա­քուն ա­սում է, որ Ի­րա­նում անվ­տանգ չէ, բայց բաց է պա­հում իր հյու­պա­տո­սու­թյու­նը Թավ­րի­զում: Ին­չո՞ւ: Նպա­տա­կը Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լը չէ, պատ­ճառն այն է, որ Բա­քուն հա­վակ­նում է Թավ­րի­զի սե­փա­կա­նու­թյա­նը եւ կո­պիտ կեր­պով այն չի հա­մա­րում Ի­րա­նի մաս»: Այ­սինքն, որ դրա­նով Ա­լի­ե­ւը ցան­կա­նում է ա­սել, որ Թավ­րի­զը ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք է, եւ ի­րենք մնա­լու են այս­տեղ:

Սա, ի դեպ, Հա­յաս­տա­նի (Նի­կո­լին նկա­տի չու­նենք) հա­մար ա­ռա­վել քան ձեռն­տու ի­րա­վի­ճակ է: Այ­սինքն, Ի­րան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մտնում են մի այն­պի­սի եր­կա­րա­ժամ­կետ թշնա­ման­քի փուլ, ո­րի վերջ­նար­դյուն­քը կա­րող է դառ­նալ կա՛մ Ի­րա­նի, կա՛մ Ա­լի­ե­ւի եւ նրա քա­ղա­քա­կան կուր­սի ոչն­չա­ցու­մը: Ու այս ի­րա­վի­ճա­կից Հա­յաս­տա­նը կա­րող է եւ պետք է կա­րո­ղա­նա օգտ­վել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով ԶառայինԳուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակըԷստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համարԳրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզինԶառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակելԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբիԱստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայովԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըՀայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի ՀովհաննիսյանԹրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված