Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Եթե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա ի՞նչն է Ադրբեջանին հետ պահում ամեն անգամ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելուց. ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում

«Եթե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ մասին ենք 30 տարի բանակցել, ինչո՞ւ մինչև այժմ այդ հարցը չի լուծվել, ի՞նչն է Ադրբեջանին հետ պահում ամեն անգամ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելուց։ Ես չեմ հասկանում, առնվազն ինձ համար անհասկանալի է այս դիրքորոշումը»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ընդգծելով.

-Միջազգային հանրությունն Արցախը ոչ թե Ադրբեջանի մաս էր ճանաչում, այլ ճանաչում էր, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, որ կա այստեղ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր, ինչպես և աշխարհի բոլոր ազգերն էլ ինքնորոշման իրավունք ունեն՝ միջազգային բոլոր իրավանորմերի համաձայն։ Եթե մենք ուզում ենք հարցին այդ կողմից մոտենալ, իհարկե, կարող ենք այդպես ասել, կա դրա պատմական, իրավական, քաղաքական իրադարձությունները, որոնք մենք 30 տարիների ընթացքում իրականացրել ենք և այդ պայքարը սկսել ենք 1991 թվականի մեր ինքնորոշման հանրաքվեից։ Անկախության հռչակագիր, այնուհետև՝ դեկտեմբերի 10-ին հանրաքվե, որով Արցախի ժողովուրդը հայտնել է իր կամքը ինքնորոշվելու և որպես առանձին միավոր ձևավորվելու:

Ամբողջական զրույցը` շուտով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ