Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ապրելու ուժ է տալիս վրեժը, էրեխեքիս շիրմաքարը ու ամեն գիշեր երազումս ընտանիքս գրկելու պատրանքը.Ոճրագործության զոհ դարձած ընտանիքի հայրը

Հանդիպում

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Ավելի ուշ՝ Մելիքսեթյանների համագյուղացի Վրույր Բարսեղյանը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել էր, որ մասնակից է եղել սպանությանը։ Ոստիկանությունը հանտնաբերել և ձերբակալել էր նաև Արկադի Բարսեղյանին։ Այժմ երկուս ոճրագործներն էլ գտնվում են կալանանքի տակ:

Իսկ, ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը, շարունակում է վրեժը սրտում ապրել ու հավատալ, որ մի օր հանդիպելու իր ընտանիքին, որոնց տեսնում է ամեն գիշեր երազում.

-Չկա մի օր, որ երազումս ընտանիքս չտեսնեմ, ինձ ապրելու ուժ է տալիս ընտանիքիս շիրմաքարերը ու ամեն գիշեր երազում ընտանիքս գրկելու պատրանքը: Ամեն առավոտ գնում եմ ընտանիքս մոտ, հետո նոր գալիս տուն: Ասում են անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է, սուտ է` կյանքը չի շարունակվում, ուղղակի ապրում ես հուշերով, որոնք օր-օրի քեզ մաշում են, մաշում են հոգով:

Մի գիշերում ողջ ընտանիքը կորցրած հայրը երդվել է ընտանիքի շիրիմի առաջ.

-Ես ապրելու եմ էնքան, որ ընտանիքս ինձանից խլած կենդանիների վերջը տեսնեմ: Որոշել եմ չեմ գնալու Հայաստանից, մինչեւ էդ գազանների վերջը չտեսնեմ: Ես հավատում եմ քննությանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ