3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ե՛վ ներքին, ե՛ւ արտաքին թշնամին փորձում է անել ամեն ինչ, որպեսզի հայոց բանակը քանդվի. Արշակ Զաքարյան

Թեմա

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Հայոց բանակի կազմավորման օրը «նշանավորվեց» միայն բարձրաստիճան պաշտոնյաների «Եռաբլուր» պանթեոն ներխուժումով՝ նորից ծնողների անեծքների ու հայհոյանքների ներքո: Մինչդեռ, ըստ «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր, ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ,  հայերի ամենակարեւոր տոներից մեկը՝ հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայոց ազգային բանակը հազարավոր տարիների պատմություն ունի, 31-ամյակն ընդամենը վերաբերում է մեր նորագույն բանակին: Ավելին՝ երբ գոյություն չուներ Հայաստանի անկախ հանրապետությունը, աշխարհում կար Հայոց գաղտնի բանակը, որը հիմքերը դրեց մեր այսօրվա բանակի:

«Առանց Հայոց բանակ՝ չկա Հայաստան: Միակ գրավականը եւ պաշտպանը մեր պետության ու ազգի հենց մեր բանակն է: Ինչպես պատմությունը ցույց տվեց, բոլոր արհավիրքների դեպքում հենց առաջինը բանակն է կանգնում եւ պաշտպանում ազգին ու պետությանը: Չնայած՝ այսօր ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամին փորձում է անել ամեն ինչ, որպեսզի չլինի Հայոց բանակ, քանդվի, բայց ես տեսնելով մեր երիտասարդներին, նոր սերնդին՝ հավատացած եմ, որ Հայոց բանակը կա, լինելու է եւ անպայման հզորանալու է», - ընդգծեց Զաքարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ