Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Եկել է հերթական պատասխանատվությունը նորից այլոց վրա գցելու ժամանակը. Պողոսյան

Տեսանյութեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն օրեր առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Այս իշխանության օրոք, եթե չեմ սխալվում, արդեն 5-րդ մարզպետն է փոխվում Շիրակում: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր իրականում պայմանավորված Նազելի Բաղդասարյանի հրաժարականը:

— Անկեղծ ասած, շատ կանխատեսելի էր եւ ոչ միայն Նազելի Բաղդասարյանի հրաժարականը, այլ նաեւ տարբեր այլ պաշտոնյաների փոփոխությունները, այդ թվում` ե՛ւ ՄԻՊ-ի գրասենյակում, ե՛ւ արտգործնախարարությունում: Այս ամենն արվում է ընդամենը պետական կառավարման ստրուկտուրան ավելի էժանացնելու եւ ցածրացնելու համար: Միեւնույն ժամանակ, բերելու այնպիսի մի վիճակի, որ ժողովրդի մոտ ամբողջովին վերանա ակնկալիքները պետությունից: Վերջին 5 տարիներին Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանի միջազգային վարկանիշը հասնի ամենացածր մակարդակի, որպեսզի որեւէ մեկն իր հետ չունենա շփում: Այսօր Փաշինյանն իր կառավարման լավագույն ժամանակները չի ապրում եւ եկել է հերթական պատասխանատվությունը նորից այլոց վրա գցելու ժամանակը: Բոլորս էլ շատ լավ հիշում ենք, որ 2020 թվականի խայտառակ կապիտուլիացիայից եւ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից հետո` որոշակի մասսաների նրանք նորից կարողացան իրենց նկատմամբ վերաբերմունք ստեղծել` միայն նրանով, որ շրջանառության մեջ էին գցել հետեւյալ նախադասությունը` «էս խեղճ հարիֆն ինչ անի, որ կողքը խելացի մարդիկ չկան»: Եվ հիմա հերթական անգամ մոտենում ենք մեր պատմության եւս մեկ ցավոտ էջի, որից հետո կրկին այդ նույն խոսակցությունը գցելու են շրջանառության մեջ, թե` «էս խեղճ հարիֆն ինչ անի, որ կողքը լավ մասնագետներ չկան, իսկ լավերը հների հետ էին եւ կոռումպացված»: Այս նույն էժանագին շոուն է պատրաստվում խաղալ Նիկոլ Փաշինյանը:

Ն. Բաղդասարյանի եղբայրը` Արման Բաղդասարյանը, վերջերս բերման էր ենթարկվել, հետո հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու վայր է դնում Գյումրիի համանուն խմբակցության ավագանու մանդատը: Հնարավո՞ր է, որ սրանով էր նաեւ պայմանավորված քրոջ հրաժարականը:

— Եթե քույրը նեղացած լիներ կամ իրեն անհանգստացներ իր եղբոր ու նրա ընտանիքի ճակատագիրը, կհրաժարվեր ամեն ինչից եւ կգնար, տունը կնստեր: Բայց նա հրաժարական է տվել` Երեւան գալու եւ պաշտոնի բարձրացման ակնկալիքով: Միանաշակ այս ամենը որեւէ ձեւով ես չեմ կապում նրա հրաժարականի հետ: Նազելի Բաղդասարյանին անձամբ շատ լավ ճանաչում եմ երկար տարիներ, իր ընտանիքի մյուս անդամներին` նույնպես, այդ թվում` նաեւ եղբորը: Չեմ ուզում ինչ-որ չակերտներ բացել, բայց այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպել եւ զրուցել եղբոր հետ: Ասեմ, որ չափազանց անկեղծ զրույց է եղել, եւ այս երկու դեպքերը բացարձակապես կապ չունեն իրար հետ: Ավելին ասեմ` իմ ունեցած տվյալներով Նազելի Բաղդասարյանը բացարձակ չնեղվեց, երբ իր եղբոր կնոջն ուղղակի ուրիշի պատճառով աշխատանքից հեռացրին: Բացարձակ չնեղվեց նաև, որ իր եղբայրն ավագանու անդամությունից դուրս եկավ: Այսինքն` նա զուտ իր կարիերայով է զբաղված: Հետեւապես, բացարձակ իմաստ չկա այստեղ տեսնել ճնշումներ եւ այլն: Ինչեւէ, չեմ ուզում որեւէ մեկի ընտանիք մտնել, առավել եւս` քպ-ական ընտանիքների, որոնք ինձ համար ավելի շատ թուրքական ծագումներով ընտանիքներ են: Ես փորձում եմ հնարավորինս հեռու մնալ:

Թե ինչ պաշտոն է ստանձնելու Ն. Բաղդասարյանը, իր հրաժարականից հետո լրագրողներին տված ճեպազրույցում հիշեցրել էր, որ ունի իրավաբանի կրթություն: Հետեւապես` որտե՞ղ նա կկարողանա այս անգամ տեղավորվել: Տարբեր պաշտոններ են շրջանառվում` արդարադատության փոխնախարար, ՄԻՊ

— Եկեք այս հարցին անեկդոտով պատասխանեմ: Իհարկե, ներողություն եմ խնդրում բոլորից, որովհետեւ անեկդոտները չեն կարող լինել մաքուր հայերենով, եւ հաստատ կան նաեւ որոշակի ոչ հարիր բառեր: Վերջին շրջանում տարածված մի լավ անեկդոտ կա. հորեղբայրը հարցնում է իր եղբոր որդուն. «Տղա ջան, որ դու ՔՊ-ական ես դարձել, քեզ ի՞նչ պաշտոն են տալու: Ասում է. «Դե, երեւի, մարզպետ»: Հորեղբայրն էլ պատասխանում է. «Է՛հ, նորմալ է, էշի երկիր է, կտան»: Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե թեկուզ վաղը հովիվին բերեն եւ տան Հայաստանի գլխավոր սրտաբան, մի հատ էլ ասեն` դու պետք է սրտի բարդագույն վիրահատություններ անես, որովհետեւ ժամանակին կենդանիների մորթ շատ ես արել եւ տիրապետում ես օրգանների առանձնահատկություններին:

Դուք Ն. Բաղդասարյանի հրաժարականից հետո` «կանխատեսում էիք», որ հաջորդ մարզպետը հնարավոր է լինի գերու ծնող ձեւացած ախուրյանցի Անոն, որովհետեւ ինքը ժամանակին ամենաբարձրն էր գոռում` «ՆիԳոլ»…

Դա արդար ցանկություն էր, որը նաեւ ֆեյսբուքյան իմ էջով էի ասել: Իրականում, երեւի, ամենաարդար բանը կլիներ Շիրակի մարզի եւ նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որ ախուրյանցի Անոն դառնար մարզպետ: Վերջին հաշվով ինքն էլ է ուզում ապրել, ծառայողական մեքենա ունենալ: Ինչո՞վ է տարբերվում Անոն նույն նազելիբաղդասարյաններից, արփիդավոյաններից կամ որեւէ այլ ՔՊ-ականներից:

Արդեն Շիրակի մարզը նոր մարզպետ ունի` ի դեմս Մուշեղ Մուրադյանի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նշանակումից:

— Բացարձակ ոչ մի ակնկալիք չունեմ այսօրվա իշխանություններից: Նրանց վերաբերյալ միայն կան մտավախություններ, թե հերթական անգամ ինչ հիմարություն են անելու, ինչ մեծ վնասներ են պատճառելու մեր երկրին, մեր հայրենիքին: Ինչ վերաբերում է Մուշեղ Մուրադյանին, անձնապես չեմ ճանաչում, որովհետեւ մինչեւ «դագաղների հեղափոխությունն» աշխատում էր մարզպետարանում, բայց բավականին աննշան կերպար էր, եւ առիթ չի եղել ծանոթանալու: Ընդամենը տեղյակ եմ, որ արդեն իշխանափոխությունից հետո շատ հարմար տեղավորվել էր ՔՊ-ում, մասնավորապես` այն ժամանակվա մարզպետ Կարեն Սարուխանյանի թիմում: Եվ քանի որ երկուսն էլ անասնապահությամբ էին իրենց կարիերան սկսել, իմ վերը ասած հովիվի տարբերակով` եկել էին պաշտոնների` զուտ իրենց անձնական բիզնեսը զարգացնելու: Մուշեղ Մուրադյանին տեղավորեցին ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ում` որպես տնօրեն եւ այդ ընթացքում, ըստ լուրերի (անկեղծ ասած, դեռեւս ուսումնասիրություններ չեմ սկսել), մի քանի հատվածներում բավականին մեծաթիվ տարածքներ են պաշտոնական դիրքը oգտագործելով վերցրել, խոսքը` 2-3 հարյուր հեկտարների մասին է: Ինչպես նաեւ տարածքում կան բավականին շատ փաստեր, որ ոչ ճիշտ կառավարելու հետեւանքով բավականին վնասվել է պարկի ֆլորան եւ ֆաունան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված