3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Շատ ծնող­նե­րի հա­մո­զում են, կա­շա­ռում են, վա­խեց­նում են, բայց մենք չենք վա­խե­նում. զոհված մայոր Մելքոնյանի հայր

Թեմա

Դե­ռեւս նա­խորդ տա­րի սեպ­տեմ­բե­րի 21-ին «Եռաբ­լուր» պան­թե­ո­նում ոս­տի­կան­նե­րի կող­մից զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ծնող­նե­րի դեմ բռնի ուժ կի­րա­ռե­լով բեր­ման են­թար­կե­լու դեպ­քի հետ կապ­ված` քննչա­կան կո­մի­տե­ում տե­ղի են ու­նե­նում ա­ռե­րեր­սում­ներ: Հա­րուց­ված քրե­ա­կան գոր­ծի շրջա­նակ­նե­րում ե­րեկ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ծնող­նե­րը ա­ռե­րես­վել են կար­միր­բե­րե­տա­վոր­նե­րի հրա­մա­նա­տա­րի հետ: 44-օրյա պա­տե­րազ­մում զոհ­ված մա­յոր Սե­րոբ Մել­քո­նյա­նի հայ­րը` ՎԱ­ՐՈՒ­ԺԱՆ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱՆԸ, անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյա­լին, նախ հի­շեց­րեց, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեմ, որ­պես ազ­գի դա­վա­ճա­նի, ծնող­նե­րով բո­ղոք է­ին ներ­կա­յաց­րել, բայց մին­չեւ հի­մա այդ բո­ղո­քին պա­տաս­խան չկա:

— Ին­քը ո՛չ ըն­դու­նում է, ո՛չ հրա­ժար­վում է դրա­նից: Այ­սինքն` ին­քը հա­մա­ձայն է, որ ազ­գի դա­վա­ճան է, իսկ ազ­գի դա­վա­ճանն ի­րա­վունք չու­նի սեպ­տեմ­բե­րի 21-ին ներ­կա լի­նել «Եռաբ­լու­րում»: Մենք միշտ ի­րեն հա­մա­րե­լու ենք ազ­գի դա­վա­ճան:  Շատ ծնող­նե­րի հա­մո­զում են, կա­շա­ռում են, վա­խեց­նում են, բայց մենք չենք վա­խե­նում: Այն, որ հի­մա մենք այս­տեղ ենք, նույն դա­վա­ճա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն է: Խա­բե­լով ման են գա­լիս: Ա­րյու­նով վերց­րած հո­ղը մի ստո­րագ­րու­թյու­նով հանձն­վեց, նույն ձե­ւով հանձ­նե­ցին մեր ե­րե­խե­քին:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ