3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ

Թեմա

«Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենեւին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվող Արցախն է: Ավելին` հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ:

ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման եւ պարգեւատրման ժամանակը:

Դե, որպես «ռազմական մեծ փորձ ունեցող» անձնավորություն` մրցանակաբաշխությունը նախատեսվում է իրականացնել` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարձր հովանու ներքո եւ ներկայությամբ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության եւ դեսպանատների փոխգործակցության արդյունավետության մասին` Հայաստանի եւ Արցախի համար օրհասական այս իրավիճակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ