⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

«Մեր թիմի հիմնական նպատակը որակյալ եւ բարձրաճաշակ արվեստի գործեր ստեղծելն է, որով կպատմենք աշխարհին Արցախի մասին». ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է կինոռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, որի ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ երկրից դուրս եւ արժանացել են բազում միջազգային մրցանակների:

— Պարոն Ավետիսյան, հայկական ֆիլմարտադրությունն այսօր զարգացում ունի՞:

— Հայկական ֆիլմարտադրությունը զարգացնողը բոլորս ենք: Հայաստանում կան երեւելի ռեժիսորներ, պրոդյուսերներ, որոնք հաջողում են տարբեր միջազգային փառատոներում: Մենք ունենք շատ լավ եւ որակյալ արտադրանք, որը մեծ քանակով չէ, սակայն, միեւնույնն է, ունենք, եւ դրանք ներկայացվում են աշխարհում: Սա օգնում է, որպեսզի հայկական կինոն քայլ առ քայլ առաջ գնա, զարգանա այլ երկրների հետ համարտադրությունը: 10-20 տարի առաջ այն չկար, բայց այն թափ է առնում: Ես հասկանում եմ, դա նաեւ կախված է երկրի տնտեսական վիճակից: Բայց ես հավատում եմ, որ հայկական կինոն մեծ զարգացում է ունենալու քայլ առ քայլ, անդադար աշխատանքի շնորհիվ: Մեր բոլոր ֆիլմերն էլ իրենց ստեղծման ճանապարհին դժվարություն են ունեցել: Այսօր էլ «Վերածնվածը» ֆիլմի ստեղծման, մեր մյուս նախագծերի իրականացման համար ունենում ենք դժվարություններ, որոնք փորձում ենք հաղթահարել: Բարենպաստ ժամանակներ փնտրելու կարիք չեմ տեսնում: Միշտ կլինեն խոչընդոտներ, բայց ընկրկել չենք կարող:

— Որքանո՞վ եք կարեւորում ֆիլմեր նկարահանելու համար պետական աջակցությունը: Եվ ո՞ր դեպքում է այն առաջնային:

— Ֆիլմի ստեղծման համար պետական աջակցություն ունենալը միշտ առաջնային է: Կարեւոր է, որպեսզի պետությունը ինքը հովանավոր լինի եւ նպաստի կինոյի զարգացմանը: Մեր նախորդ երեք խաղարկային ֆիլմերը՝ «Թեւանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ունեցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը: «Վերածնվածը» ֆիլմի համար եւս՝ թե՛ զարգացման համար է ունեցել եւ թե՛ արտադրական փուլի համար է ունենալու: Պետական աջակցության կարիքը տեսանելի է դառնում հատկապես միջազգային համագործակցության ժամանակ: Ես հավատում եմ, որ ժամանակի հետ Հայաստանում կինոյի զարգացման համար ավելին հնարավոր կլինի անել:

— Լինելով արցախցի՝ Արցախին նվիրված ֆիլմեր ունեք: Հետագայում այսօրվա Արցախի շրջափակման թեման տեղ կգտնի՞ Ձեր ֆիլմերում:

— Այո, իմ ֆիլմերը Արցախի մասին են, քանի որ իմ եւ մեր թիմի հիմնական նպատակը որակյալ եւ բարձրաճաշակ արվեստի գործեր ստեղծելն է, որով կպատմենք աշխարհին Արցախի մասին: «Թեւանիկը» եւ «Վերջին բնակիչը» եղել են Արցախյան առաջին պատերազմի, «Դրախտի դարպասը» ֆիլմը՝ Քառօրյա պատերազմի մասին: «Վերածնվածը» ֆիլմով ցանկանում ենք ունենալ խաղարկային ֆիլմ նաեւ Արցախի 44-օրյա պատերազմի մասին: Մեր հաջորդիվ ֆիլմերը դարձյալ կլինեն Արցախի մասին, եւ ես չեմ բացառի, որ Արցախի շրջափակմանը մենք նույնպես կանդրադառնանք: Սա իրապես կարեւոր խնդիր է, որն, իհարկե, շատ մեծ կարեւորություն ունի: Ես հավատում եմ, որ մենք ոտքի ենք կանգնելու, Արցախը կրկին ուժեղ է լինելու, եւ արցախցիները կարողանալու են ապրել արժանապատիվ խաղաղության մեջ:

— Հայկական կինոարտադրության մեջ լավ ֆիլմ նկարահանելու դեպքում հնարավո՞ր է դրանով վերականգնել այն հսկայական ծախսերը, որն արվում է այն նկարահանելիս:

— Ես լիովին իրատեսական եմ համարում հայկական կինոարտադրության միջոցով ֆիլմերի ինքնածախսածածկվող լինելու հնարավորությունը: Եվ մենք փորձում ենք օր օրի լավագույնս ձգտել դրան: Մեր ֆիլմերն ունեցել են բազմաթիվ մասնավոր եւ հրապարակային ցուցադրություններ աշխարհի տարբեր անկյուններում: Իմ երկրորդ խաղարկային՝ «Վերջին բնակիչը» ֆիլմը վաճառվել է HBO Eastern ընկերությանը, իմ երրորդ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմը 2021 թվականի աշնանը 3 շաբաթ եղել է Կանադայի Տորոնտո քաղաքում՝ Guzzo Cinema-ի կինոթատրոնի մեծ էկրանին: 2022 թվականի աշնանը ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքների (Լոս Անջելես, Բոստոն, Օրինջի շրջան, Լաս Վեգաս, Ֆիլադելֆիա, Սան Ֆրանցիսկո, Դետրոյտ) AMC ընտրված կինոթատրոններում: Ֆիլմը երեք շաբաթ ԱՄՆ-ում եղել է մեծ էկրանին: Մենք փորձում ենք առավելագույնը անել ամեն ֆիլմի հետ:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Ուրախ եմ նախ ասել, որ մենք հասել ենք «Վերածնվածը» ֆիլմի համար Indiegogo InDemand հարթակում անցկացվող դրամահավաք արշավի վերջնական նպատակին՝ 150.000 դոլարին: Հարթակում ֆիլմը կմնա ներկայացված, եւ բոլոր ցանկացողները կկարողանան իրենց աջակցությունն ունենալ, ընտրել համապատասխան պարգեւները եւ այդպիսով միանալ ֆիլմի իրականացմանը: Մենք շարունակում ենք աշխատել ֆիլմի ֆինանսական բացը լրացնելու եւ ստեղծագործական զարգացումների վրա: «Վերածնվածը» ֆիլմից զատ մենք նաեւ աշխատում ենք այլ կինոնախագծերի զարգացման վրա զուգահեռաբար, ինչպես, օրինակ, ռուս ճանապարհորդական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին պատմող «Սեւ ցուցակը» խաղարկային ֆիլմերը, «Լեռ կառուցողները Բաբելոնում» անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է իմ ընկեր Նարեկ Վան-Աշուղաթոյանի կողմից ստեղծված հայկական պատկերապատման հիման վրա՝ «Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրը Արարատի»: Վերջինս ընդգրկվել էր WHEN EAST MEETS WEST 2023-ի ANIMA SPIRIT|Animation Inspirational Lab-ում, եւ ես հունվարի 21-26-ը Իտալիայի Տրիեստ քաղաքում էի՝ այն ծրագրի շրջանակներում ներկայացնելու նպատակով: Մեր մյուս նախագծերից մեկը Դիանա Աբգարի մասին պատմող ութմասանոց հեռուստասերիալն է՝ «The Stateless Diplomat»-ը, որի վրա նույնպես տարվում են ինտենսիվ աշխատանքներ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված