Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Մխիթար Աղասյանն արժանացավ պատվոգրի եւ հատուկ շքանշանի

Թեմա

Համայնքային ռազմամարզական միջոցառումներին ազգանվեր, գաղափարական դրսեւորումներով հանդես գալու համար՝ Չարենցավանի համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ կողմից պատվոգրի արժացանավ «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԸ:

Պատվոգիրը հանձնեց համայնքի ղեկավարի տեղակալ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացած լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 31 ամյակին:

Ի դեպ, Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ եւս մեկ անակնկալ էր սպասվում Մ. Աղասյանին: «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ Մխիթար Աղասյանին արժանացրեց «Խաչակիրների» հատուկ շքանշանի:

Հիշեցնենք, որ մշակութային եւ սպորտային ծրագրով հարուստ միջոցառումը կյանքի էր կոչվել «Հայոց ազգային գվարդիայի», անձամբ Մխիթար Աղասյանի եւ Չարենցավանի համայնքապետարանի հետ համատեղ ջանքերով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ