Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք

Բրիտանացի դերասանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Շոու բիզնես

Բրիտանացի դերասան Ռեջ Ժան Փեյջը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ տղամարդը։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժիշկ Ջուլիան Դե Սիլվան 34-ամյա դերասանի դեմքը վերլուծել է «ոսկե հատվածի կանոնով»։ Պարզվել է, որ «Բրիջերթոնները» սերիալի աստղի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարելությանը։

«Նրա դասական գեղեցիկ դեմքի և շքեղ շագանակագույն աչքերի շնորհիվ նա հաղթում է: Նա ստացել է ամենաբարձր միավորը աչքերի և կատարյալ ձևավորված շուրթերի միջև եղած հեռավորության համար։ Միակ գնահատականը, որի համար նա ավելի ցածր միավոր է ստացել, եղել է քթի լայնությունն ու երկարությունը»,- ասել է բժիշկը։

Ռեջե Ժան Փեյջից բացի՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց ցուցակում, ըստ բժիշկ Դե Սիլվայի, ընդգրկվել են ավստրալիացի դերասան Քրիս Հեմսվորթը, ամերիկացի դերասան Մայքլ Բի Ջորդանը և բրիտանացի երաժիշտ Հարի Սթայլսը։

  
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ