Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Իրավական

Օրերս  Հանրահինի եթերում ՊԵՏՐՈՍ  ՂԱԶԱՐՅԱՆԻ  հյուրն էր  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԱԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով  մասնավորեցրեց մի շարք խնդիրներ, որոնք ուղիղ առնչվում են բանակում տիրող ներկա վիճակին և մի քանի անգամ մեղադրեց նախկին իշխանություններին և առհասարակ այն  բոլոր մտահոգ քաղաքացիներին , ովքեր որոշել են հենց Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոկորդ պատռել ու ամբողջ մեղքը  գցել իշխանությունների և բանակի գլխավոր պատասխանատուի գրպանը: «Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով»-,այս մասին ասել էր  հունվարի  23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում  Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։«ԱՌԱՋԱԴԵՄ  ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԿ –ն բազմիցս անդրադարձել է   բանակի խնդիրներին սկսված 44 օրյա պատերազմից հետո մեր բանակի սահմանամերձ գոտիներում տեղակայված դիրքերի կահավորման,  զինվորների  առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման, հագուստի, սնունդի,  վառելիքի  և ամենակարևորը  զինվորների   ծառայության ընթացքը դարձնել տանելի   համապատասխան  պայմաններում: 2021 թվականին  Սյունիքի մարզի N  զորամասի զինվորները տեղակայված են եղել մի բացօդյա տարածքում  առանց կահավարման , որևէ պայմանաների էլ չենք խոսում կացարանի  կամ առավել ևս ջեռուցման միջոցի մասին, այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց ՀԿ նախագահ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: «Մենք այդ մասին բարձրաձայնել ենք պատկան մարմիններին տարբեր ԶԼՄ-ով , թե որպես ՀԿ և թե որպես մտահոգ քաղաքացի: Մենք  երբ  օգնում էինք մեր զինվորներին , երբ մեր գրպանից և բացառապես մեր  սեփական միջոցներով  զրոյից  մի ամբողջ դիրք էինք  կահավորում   դուք որտե՞ղ էիք: Մենք պետություն չենք սակայն մեր ուժերի  չափով սահմանի դիրքերից մեկը  դարձրել ենք   հագեցած  պայմաններով  դիրք ինչ-որ անհարաժեշտ էր  այդ պահին  նրան  ամրապնդելուն:Այդ թվում առաջին    անհրաժեշտ պարագաներով,  դիրքի խրամատը  տեխնիկական միջոցներով փորելուն,    տեխնիկայով,  սնունդով , քնապարկով  և այլ միջոցներով  բավարարելուն, բայց այս մասին երբեք մենք չենք խոսել,  համարելով այն մեր պարտքը մեր զինվորի և ժողովրդի առաջ, բայց եկել է մի պահ երբ  պետք է բարձրաձայնել  և հերքել    Քոչարյանի մեղադրանքները  մեր սեփական օրինակով : Նա  ընդհանրապես բոլորին մեղադրում է անսրտացավության կամ  ձևականության մեջ ՝ասելով թե մտահոգ քաղաքացիներ են  հիմա խաղում, ուզում եմ  ասել , որ երբ մենք զինվորների և բանակի կողքին էինք  ու խոսում էինք նրա  խոցելի պայմանների  դիրքերի անմխիթար պայամանների մասին դուք ի՞նչ էիք անում , որ հիմա  հանգեցրիք այս  ահասարսուռ 15 անմեղ  զոհերին  կրկին բախվելով փակ դռներն»  :

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ