Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ասում էին` կարեւորը սահմանին խաղաղանդ լինի ձյաձ ջան, վրանի տակ էլ կքնենք. 19-ամյա Մուշեղը 7 օր առաջ էր Վարդենիս տեղափոխովել

Հանդիպում

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Մուշեղ Համբարչյանը 7 օր էր ինչ Էջմիածնից  տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց զինվորի հայրը` Վահագ Համբարչյանը, մանրասնելով.

-Մի անգամ արդեն հասցրել էի գնալ էրեխուս մոտ, հունվարի 17-ն էր Մուշեղիս ծննունդն էր, գնացի, բոլոր էրեխեքի հետ ծանոթացա, բոլորը մեկը մեկից հատընտիր, ջիգյարով էրեխեք էին: Ես ինչ իմանայի, որ էդ լուսավոր տղերքս մի քանի օրից էլ չեն լինելու, որ իմանայի...

-Եղե՞լ եք այդ կացարանում, ի՞նչ պայմաններ էին:

-Հին տուն էր, մեջն էլ նույն վիճակը, դե ադեն պատկերացնում եք, բայց տղերքը չէին նեղվում,ասում էին կարեւորը սահմանին խաղաղանդ լինի ձյաձ ջան, վրանի տակ էլ կքնենք:

-Շատ ծնողները, կասկածի տակ են դնում պաշտոնական վարկածը, Դուք հավատո՞ւմ եք:

-Ես մինչեւ հիմա չեմ հավատում, որ իմ տղան չկա, էրեխուցս մի սաղ տեղ չէր մնացել, փակ դագաղով են ինձ հանձնել, հիմա ես ոնց կարողանամ ուրիշ բանի մասին մտածեմ: Մեզ ասել են, որ քնած են եղել, չգիտեմ, քննությունը կպարզի: Տարբեր տեղերից եկել են` զինկոմը, սպաներից, բայց ոչ մի բան ոչ մեկ հստակ չի ասում, ես չգիտեմ....

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ