3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՊՆ նախկին շենքում ապաստանածների հոսանքի հարցը մնաց օդում կախված, իրավիճակը` գերլարված

Թեմա

Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ընտանիքները երեկ մի քանի ժամ փակ պահեցին հարակից փողոցը: Այս մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում, արդեն հինգ օր է մանկահասակ երեխաների հետ մնացել են` առանց էլեկտրաէներգիայի: Պարզվում է` միտումնավոր անջատել են հոսանքը, որպեսզի վերջիններս լքեն տարածքը, նրանք էլ պնդում են` «գնալու տեղ չունենք»: Արդյունքում ոստիկանական ուժի գործադրմամբ` նրանց ստիպեցին բացել ճանապարհը, երեք հոգի էլ բերման ենթարկվեցին: Սակայն բարձրացված խնդիրը մնաց չլուծված, իրավապահ համակարգի ներկայացուցիչները բանակցությունների փոխարեն` զգուշացրին, որ, միեւնույն է, ստիպված են լինելու լքել այդ տարածքը: Իրավիճակը շարունակում է մնալ գերլարված, տեղի մոտ 300 բնակիչները պատրաստվում են անգամ ծայրահեղ միջոցների դիմել, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ