Գառնի համայնքի բնակիչները Հանուն խաղաղ և կայուն զարգացման ՔՊ-94.23% Դեմ-5.38% Արտաշատում ՀՅԴ-ն պարտվում է ՔՊ-ին Դիլիջանում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում. Թարմացվող Իջեւանում ՔՊ-ն առաջատար է. ԹԱՐՄԱՑՎՈՂ Մեղրիում հաղթում է ՔՊ-ն Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Աթիկում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում նախկին համայնքապետի դեմ Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է Բրազիլիայում գնացքը բախվել է ռելսերի վրա ընկած վերամբարձ կռունկին (Տեսանյութ)

Իմ երկրի մեջ էրեխես իրավունք չունի՞ ապրի. լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ

Թեմա

Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ընտանիքները երեկ մի քանի ժամ փակ պահեցին հարակից փողոցը: Այս մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում, արդեն հինգ օր է մանկահասակ երեխաների հետ մնացել են` առանց էլեկտրաէներգիայի: Պարզվում է` միտումնավոր անջատել են հոսանքը, որպեսզի վերջիններս լքեն տարածքը, նրանք էլ պնդում են` «գնալու տեղ չունենք»: Արդյունքում ոստիկանական ուժի գործադրմամբ` նրանց ստիպեցին բացել ճանապարհը, երեք հոգի էլ բերման ենթարկվեցին: Սակայն, բարձրացված խնդիրը մնացած չլուծված, իրավապահ համակարգի ներկայացուցիչները բանակցությունների փոխարեն` զգուշացրեցին, որ, միեւնույն է, ստիպված են լինելու լքել այդ տարածքը: Իրավիճակը շարունակում է մնալ գերլարված, տեղի մոտ 300 բնակիչները պատրաստվում են անգամ ծայրահեղ միջոցների դիմել, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ