⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Մենք իրավունք ունենք հառնելու. կայացավ «Հայը» ներկայացման առաջնախաղը

Մշակութային

Քրիստոնեությունից մինչեւ մեր օրերը հայն անընդհատ հերոսաբար ընկել, բայց մշտապես մոխիրներից փյունիկ դարձած վեր է հառնել… Հենց այս մասին է պարային պլաստիկ համարներով համեմված ու մի շարք հեղինակների ստեղծագործություններով հանդիսատեսի սրտերին դիպչող «Հայը» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ «Մետրո» թատրոնում: Դերերում Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» դերասաններն էին (պարերը՝ Նելլի Աբովյանի), որոնց պրոֆեսիոնալիզմը հուզեց հանդիսատեսին ու արժանացավ հոտընկայս բրավոների: Ի դեպ, ներկայացման դերակատարները  չէին մոռացել նաեւ իրենց զոհված ընկերներին, եւ սպիտակ պաստառի վրա բեմում էին նաեւ քոլեջի զոհված հերոսների՝ Արմեն Հովհաննիսյանի, Արեն Հովհաննիսյանի, Էլվիս Իսրայելյանի, Գոռ Յարալյանի, Գոռ Սարգսյանի, Վարդան Կեւորկովի լուսանկարները...

Ներկայացման մտահղացման հեղինակ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՎԹԱԼՅԱՆԸ, սովորաբար, առաջնախաղից հետո  հնչող շնորհակալությունների փոխարեն՝ նախ ներողություն խնդրեց:

«Ներողություն եմ խնդրում բոլորից՝ մեր ներկայացումով եւս մեկ անգամ ցավեցնելու եւ վերապրելու առիթը տալու համար… Առհասարակ, մարդ արարածն ինձ համար ոչ միայն պետք է սեփական կյանքի եւ գոյության պայքար մղի եւ դիմակայի, այլ նաեւ պետք է ապրեցնելու կարողությամբ օժտված լինի: Նրանք ինձ համար բոլորն ապրեցնողներ են: «Ես ձեզ սիրում եմ» խոսքերից առավել՝ ինձ համար արժեքավոր եւ կարեւոր է, երբ ասվում է, որ գնահատում եմ: Ուզում եմ ասել բոլոր դերակատարներին, որ գնահատում եմ՝ իրենց տեսակի համար», - ասաց Սավթալյանը:

«Ուսանողական թատրոնի» ղեկավար ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ներկայացման բովանդակությանն, ասաց, որ «Հայը» ներկայացումը, կարծես, նվիրված է հենց այն մեծ ողբերգությանը, որը տեղի ունեցավ օրեր առաջ, ինչի հետեւանքով զոհվեցին 15 զինծառայող:

«Հավերժ փառք իրենց, անմեղ զոհեր, որոնք ունեցանք, իսկապես՝ առանց պատերազմի… Բայց մենք ունենք իրավունք հառնելու, ապրելու, եւ այս ներկայացումը հենց այդ մասին էր: Ուրախ եմ, որ մեր «Ուսանողական թատրոնում»  տեղի ունեցավ եւս մեկ պրեմիերա, որն ապրեցնելու եւ ապրելու, մեկս մեկին նեցուկ կանգնելու մասին էր: Առանց մեկս մյուսի՝ մենք չենք կարող, ե՞րբ պետք է խելքի գանք, միաձուլվե՛նք, դառնա՛նք մի բռունցք  չարի դեմ, ոխի դեմ», - շեշտեց Թադեւոսյանը:

Ներկայացման բեմադրիչ ԱՍՅԱ ՍԵՐՅԱՆՅԱՆԸ նշեց, որ բեմադրության վրա աշխատած ողջ կոլեկտիվի համար պատիվ է, որ հնարավորություն ունեն զինվորների մասին մի փոքր մտածելու, խոսելու  եւ  բեմահարթակից ի լուր աշխարհին ասելու, որ՝ «Մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

Առաջնախաղից հետո՝ հանդիսատեսից ոչ պակաս հուզված էր նաեւ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

«Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մեզ եւ նաեւ մեր հայրենիքի համար շատ առանձնահատուկ օր: Ոչ միայն վերջին ողբերգության իրավիճակից ելնելով եմ ասում, այլ այն, որ 2014 թվականին, երբ թշնամին փորձեց ճեղքել մեր սահմանն Արցախում, մեր ուսանողը՝ Արմեն Հովհաննիսյանը, հենց այս օրը զոհվեց՝ պաշտպանելով իր ընկերներին: Այսօր նրա անմահության 9-րդ տարելիցն է… Գիտեք, վերջերս շատ հետաքրքիր բան է ինձ հետ տեղի ունենում, սովորաբար, խնդիր չեմ ունենում խոսելու, բայց վերջերս պապանձվում եմ: Պապանձվում եմ, որովհետեւ  ներսումս փշրվում եմ, հետո ինչպես այս ներկայացումն էր, նորից հառնում եմ», - անկեղծացավ Կիրակոսյանը:

Երգչի գնահատմամբ՝ շատ դժվար ժամանակներ ենք բոլորս ապրում ու դատապարտված ենք ապրելու՝ մշտապես զենքը մեր բարձի տակ:

«Սա է մեր ճակատագիրը՝ եթե հայ ես, ապա դատապարտված ես ու պատիվ ունես այսպես ապրելու: Բայց շատ կարեւոր մի առաքելություն ունենք մեր տեղերում անելու յուրաքանչյուրս՝ մեր երիտասարդներին  սովորեցնելու, որ մշտապես պետք է պինդ լինենք, եւ անկախ բազում արհավիրքներից, այն աշխարհաքաղաքական վիճակից, որում այսօր գտնվում ենք, պետք է կարողանանք պահել առաջին հերթին մեր մշակույթը՝ այն մեր կրոնն է, մեր լեզուն է եւ մեր ինքնությունը: Սա շատ կարեւոր առաքելություն է, որի հիմքը կորցնելը՝ նշանակում է կկորցնենք մեր ինքնությունը, ինչի իրավունքը չունենք: Ուստի՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպես առաջնագծում կանգնածներ, պարտավոր ենք արարելու՝ անկախ հասած արհավիրքից», - ասաց Կիրակոսյանը:

Վրեժ Կիրակոսյանը պնդում է, որ մեզ պատուհասած չարիքին պետք է դիմակայել եւ առաջ շարժվել, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր գենը, մեր ինքնությունն ապրի:

«Մաղթում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, եւ այս սատանայական էներգիան, որը պտտվում է ամբողջ աշխարհի, գլոբուսի շուրջ, շատ արագ փոշիանա՝ հույսով, Աստծով: Թող խաղաղություն, հույս լինի յուրաքանչյուրիս տներում, եւ եթե մենք մեր գործին, մեր կյանքին, մեր ընտանիքին, մեր հայրենիքին նվիրվենք, սիրենք, ինչպես Աստվածաշնչում է ասվում, մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք, կհաղթենք  յուրաքանչյուր արհավիրքի: Սիրեք եւ հավատացեք գոնե մանանեխի հատիկի չափ», - եզրափակելով խոսքը՝ հորդորեց Կիրակոսյանը:

Նշենք, որ ներկայացումը բարեգործական էր, որից ստացված ողջ հասույթը տրվելու է մանկատներից մեկին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված