3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նույնիսկ սորոսականներն են պահանջում Սուրեն Պապիկյանի հրաժարականը

Թեմա

15 զինվորի ողջ-ողջ այրվելով մահանալու ահասարսուռ դեպքի վերաբերյալ` երեկ քննարկում էին կազմակերպել հայտնի սորոսականները: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ` սա հանցավոր շարունակական անգործության օրինաչափ հետեւանքն է` այսպիսի ծանր կորուստներով:

— ԳՇ պետը, ՊՆ նախարարը` որպես պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է անհապաղ հրաժարական տան: Այստեղ քրեական պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ քաղաքական պատասխանատվության եւ շարունակական անգործության հետեւանքով ոչ պատշաճ կառավարման ու պատասխանատվության: Մենք բազմիցս ահազանգել ենք նշված զորամասում անբարենպաստ շենքային պայմանների մասին: Ասում են՝ 104 մետր քառակուսի է եղել: Էդ քանի՞ հոգին էին այդ տարածքում տեղակայված այսքան ժամանակ: Մեծ միջոցներ են հատկացվում, ո՞ւր են գնում ֆինանսական այդ միջոցները: Պլանավորվե՞լ են դրանց թիրախային, նպատակային օգտագործումը: Ինչո՞վ են զբաղված: Եթե մարդկանց ուղեղը զբաղված լիներ զինվորական ծառայության հետ կապված խնդիրներով, ոչ թե սրան-նրան գործի նշանակելու հարցերով` ոլորտից դուրս, վստահեցնում եմ` սա չէր լինի: Լայաղ չէի՞ն անում ուշադրություն դարձնել, որ մարդիկ ասում են` կահավորանքը նորմալ չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ