3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՔՊ-ում դեռ սպասում են ադրբեջանցիների պատասխանին

Թեմա

Անգամ ստեղծված իրավիճակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆԸ համաձայն չէ այն մտքի հետ, որ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղ գործընթացը մտել է փակուղի: Նա  հիշեցրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը մասնավորապես ասել էր, թե Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկները եւ այժմ սպասում է պատասխանի: Խանդանյանը նաեւ կարեւորեց Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հեռախոսազրույցը:

— Վերջինս, ի դեպ,  պատրաստակամությունն էր հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի առաջխաղացմանը: Խաղաղ պայմանագրի գործընթացը սկսվել է Վաշինգտոնում: Ընդ որում` Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել: Կարեւոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ փաստաթղթի կենսունակությունը: Եվ մենք չենք շեղվում մեր նպատակներից: Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ սա իրականություն դառնա:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ