⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Սա էլ հո նախկիննե՞րը չէին մեղավոր»․ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում այրված 15 զինվորների ողբերգական դեպքի համար պատասխանատվություն կրողներին, մեզ հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետեւյալը նշեց.

- Այս ողբերգության պատասխանատուները շատ ակնհայտ են՝ անփույթ, անպատասխանատու, անգրագետ, տգետ, ինքնահավան, ոչնչից գլուխ չհանող, բայց ամեն ինչի մասին խոսող անձնավորություններն են, որոնց գլխավորում է կառավարությունը:

Ես ո՞նց մխիթարեմ տղերքի ծնողներին, դե ասե՜ք: Միայն Աստված եւ Սուրբ հոգին կարող են իրենց մխիթարել, ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ կարող եմ ասել... Սրանց հանցավոր անփութության պատճառով նորից հսկայական զոհեր ունեցանք, գիտեք՝ ինչ ահռելի թիվ է 15-ը. 15 ճրագ մարեց... Սա էլ հո նախկիննե՞րը չէին մեղավոր, Ձեր օրոք եք տեղակայել կոնկրետ վայրում անդուռ, անլուսամուտ շինության մեջ զինվորներին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ