Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Գիտեք ինչ ահռելի թիվ 15-ը, ես ո՞նց մխիթարեմ տղերքի ծնողներին` դե ասե՛ք. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

«Այս ողբերգության պատասխանատունները շատ ակնհայտ են` անփույթ, անպատասխանատու, անգրագետ, տգետ, ինքնահավան, ոչնչից գլուխ չհանող, բայց ամեն ինչի մասին խոսող անձանավորություններն են, որոնց գլխավորում է Կառավարությունը»-անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արյված 15 զինվորների կյանքի համար պատասխանատվություն կրողներին, մեզ հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, հավելելով.

-Ես ո՞նց մխիթարեմ տղերքի ծնողներին` դե ասե՛ք, միայն Աստված եւ Սուրբ հոգին կարող է իրենց մխիթարել, ես ինչ ասեմ, ես ինչ կարող եմ ասել... Սրանց հանցավոր անփութության պատճառով նորից հսկայական զոհեր ունեցանք, գիտեք ինչ ահռելի թիվ 15-ը, 15 ճրագ մարեց... Սա էլ հո նախկիննե՞րը չէին մեղավոր, Ձեր օրոք եք տեղակայել կոնկրետ վայրում անդուռ, անլուսամուտ շինության մեջ զինվորներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ